Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Որ ասեմ` ձուկ էի բռնում, կհավատա՞ք»

«Որ ասեմ` ձուկ էի  բռնում, կհավատա՞ք»
11.07.2014 | 00:40

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ)


-Ստեփան Սաֆարյանը խոր վշտի մե՞ջ է, որ լքել է «Ժառանգության» վարչությունը, ըստ էության դառնալով «անժառանգ»: Ի դեպ, իմ թանկագին ընկեր, եկել եմ փարատելու Ձեր վիշտը:
-Երբևիցե իմ կյանքի փոփոխություններից ես վշտի մեջ չեմ հայտնվել, քանզի ամեն մի փոփոխություն նոր սկիզբ է: Չնայած խիստ զգացված եմ Ձեր նրբանկատ «հոգատարության» համար:
-Եկել եմ նաև «նրբանկատելու», որ Ձեր քայլը շատ ուշացած էր. ի՞նչ էիք անում այդքան ժամանակ «աղմուկի մեջ վայրենի»:
-Որ ասեմ` ձուկ էի բռնում, կհավատա՞ք:
-Ասել է` Րաֆֆին, ով այժմ նախընտրում է բարեգործության «թեմատիկան», այն ժամանակ նախընտրում էր ձուկ բռնելու «արվե՞ստը» սովորեցնել յուր ժառանգներին:
-Այո, ամենաճիշտը մարդուն ձուկ բռնել սովորեցնելն է:
-Սովորեցի՞ք:
-Տեսնում ես:
-Ասում են, երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը գալիս է։ Այս դեպքում Դուք կորցրիք Ձեր ուսուցչին, նա նախընտրեց «բարեգործին»:
-Ո՞ր բարեգործին:
-Ո՞վ է այս երկրում «մեծն բարեգործ»:
-Կուզենայի տեղյակ լինեք, որ մինչև «մեծն բարեգործ», ինքը` Րաֆֆին ևս հայտնի բարեգործ է եղել: Միգուցե ոչ այդ մասշտաբներով և այդ ցուցադրականությամբ, բայց, հաստատ, արել է այն, ինչ կարող էր անել:
-Փաստորեն, «նմանն զնմանին է գտանել»:
-Եթե, իհարկե, «գտանել» է:
-Չի՞ դիտվում Րաֆֆին քառյակի կողքին:
-Անկեղծ ասած` ոչ:
-Կասկածո՞ւմ եք քառյակում «Ժառանգության» դերակատարության ու «գտանումի» վրա:
-Ես նկատի ունեմ կեղծ բարեգործներին:
-Սա Ձեզ չի ներվի, Ստեփան Սաֆարյան, քանզի քառյակի «համայնքը» զորավոր է:
-«Կներվի», ես ազատ մարդ եմ, ասում եմ այն, ինչ հարմար եմ «գտանում», անում եմ այն, ինչն իմ սկզբունքներից է բխում:
-Հրես, «մեծ բարեգործը» կդառնա նախագա՜հ ¥պարապում ու թրենինգներ է անում¤, այն ժամանակ կիմանաք` ինչ ասել է ազատ, ինչ ասել է «բխում»:
-Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ միայն բարեգործություններով մարդիկ կարող են հավակնել երկրի ղեկավար դառնալուն: Բարեգործությունը, որքան էլ գնահատվի (թեկուզ իրականացվում է քրիստոնեական պատվիրաններին հակառակ` քո աջ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում ձախը), արվի ցուցադրաբար, այնուամենայնիվ, միայն այդ գործոնով մեր ժողովուրդը չի կարող նախագահ ընտրել, եթե այդպես լիներ, ուրեմն…
-Նախ` ուրեմն չէ, այլ` «օրեմն» է, հետո էլ «իքստիքյան» մի մոռացեք, որ պարոն Ծառուկյանի ընկեր Յանուկովիչը, կարծես, նախագահ էր:
-Գիտեք, երբ օլիգարխը դառնում է ղեկավար, դա ամենևին տեղի չի ունենում բարեգործության շնորհիվ: Բարեգործությունն ընդամենը շիրմա է:
-Հիմա էլ «կպաք» Պորոշենկոյի՞ն:
-Յանուկովիչի նման օլիգարխ էլ Պորոշենկոն է, և ամենևին էլ համեղ շոկոլադների համար չէր, որ դարձավ նախագահ:
-Դառնանք «Ժառանգությանը»: Դուք «պատժո՞ւմ» եք Րաֆֆի Հովհաննիսյանին Ձեր հեռացմամբ: Դե, այն պատճառով, որ նա «խաղում» է «Մարտի մեկի» օլիգարխի հետ:
-Ո՛չ: Ես ընդհանրապես ու երբեք նման սկզբունքներով չեմ առաջնորդվում:
-Բոլոր դեպքերում, Րաֆֆին չբացառեց համագործակցությունը Քոչարյանի հետ, իսկ Դուք ահավոր անտիքոչարյանական եք:
-Եթե փաստը համապատասխանի իրականությանը, եթե նման բան տեղի ունենա, այդ ժամանակ ես իսկապես ահավոր կտխրեմ, ահավոր շատ կվշտանամ, և Դուք այդ ժամանակ «իրավունք» կունենաք գալու և մխիթարելու ինձ: Ես Րաֆֆիին համարել ու համարում եմ նպատակների մարդ, իմ ճանաչած Րաֆֆին եղել է սկզբունքներ ունեցող մարդ:
-Խոստանում եմ` անպայման գալ ու ևս մեկ անգամ մխիթարել Ձեզ: Իսկ հիմա վերջին մի հարց. Ձեր ստեղծած կենտրոնը հետագայում հնարավո՞ր է կուսակցություն դառնա:
-Կարծում եմ` ոչ: Ես պարզապես քաղաքական այլ հարթակ եմ ստեղծում, որը կզբաղվի քաղաքականության մոդելավորմամբ, իդեաների «արտադրմամբ»:


«Մխիթարեց»
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ