Facebook սոցիալական ցանցը նշում է իր հիմնադրման տասնամյակը և նվեր է մատուցել իր միլիոնավոր օգտատերերին՝ հետահայաց տեսանյութ պատրաստելով յուրաքանչյուրի համար։ Օգտատերերին ներկայացված է «A Look Back» տեսանյութը, որ պարունակում է 15՝ ամենաշատ «like» ստացած լուսանկարները, գրառումներն ու կյանքի իրադարձությունները, որ ներկայացվում են երաժշտության հնչյունների ներքո: