38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցները

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցները
01.10.2012 | 23:19

Հաշված օրեր են մնացել «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին: Ներկա դրությամբ շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն ցուցահանդեսին:

Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ICT»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:

Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն` «Imaging Lab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարևոր ձեռքբերումներից է նաև Կորեայի Հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ:

Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն:

Արդեն ավանդույթ է դարձել այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունների կողմից հայկական շուկա մուտք գործելը «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի միջոցով: Ցուցահանդեսի միջոցով հայկական շուկա են մուտք գործել «Նեյշնլ Ինսթրումենթս», «Միցուբիշի Էլեկտրիկ», «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի»), «ST Kinetics», ACC և այլ ընկերություններ, որոնք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից են։

Հիշեցնենք, որ 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: «ԴիջիԹեքն» ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ