Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Ալիևն ու Նազարբաևը օֆշորային նավարկության մեջ

Ալիևն ու Նազարբաևը օֆշորային նավարկության մեջ
27.07.2012 | 14:44

2003 թ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հովանավորությամբ ստեղծված «Tax Justice Network»` «Արդարացի հարկային համակարգ», ոչ կառավարական կազմակերպությունը «Օֆշորային գոտիների գինը» զեկույց է նախապատրաստել, որտեղ նշված է, որ 1993-2010 թթ. Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից օֆշորային գոտիներ ամենամեծ գումարները փոխանցվել են Ադրբեջանից և Ղազախստանից: «1993-2010 թթ. Ադրբեջանից օֆշորային գոտիներ 48 միլիարդ դոլար է փոխանցվել, իսկ Ղազախստանից` 138 միլիարդ դոլար»` նշում է զեկույցը: Այդ տարիներին ԱՊՀ երկրներից օֆշորային գոտիներ է փոխանցվել 1,1 տրիլիոն դոլար:

Դիտվել է՝ 2592

Մեկնաբանություններ