Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Անանը Սիրիային ազգային միասնության կոչ է արել

Անանը Սիրիային ազգային միասնության կոչ է արել
28.06.2012 | 12:35

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Դամասկոսին առաջարկել է ստեղծել ազգային միասնության կառավարություն, որի կազմի մեջ կմտնեն ինչպես ներկա իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ:
Անանի խոսքով` նոր կառավարության կազմում կարող են ներգրավվել նախարարների կաբինետի ներկա անդամներ, ընդդիմության և հասարակական այլ ուժերի ներկայացուցիչներ: Սակայն ազգային միասնության կառավարության կազմում չպետք է լինեն այն անձինք, ում ներկայությունը կխոչընդոտի Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին: Անանի առաջարկի մանրամասները կքննարկվեն հունիսի 30-ին Ժնևում կայանալիք Սիրիային նվիրված հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի է` չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 12 հազարը:

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ