-
10.12.2020|
22:20
Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրների կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 42 հոգու՝ տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
-
10.12.2020|
22:17
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին: ՄԻՊ-ի աշխատակազմն այլ մանրամասներ չի հաղորդում՝ պատճառաբանելով, որ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող մյուս քաղաքացիներին։
-
10.12.2020|
12:51
Այսօր կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը:
-
10.12.2020|
12:46
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը: 1948-ին հենց այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մարդու իրավունքները, խաղաղությունն ու զարգացումը դարձնելով աշխատանքի կարևոր հիմնասյուններից:
-
10.12.2020|
12:32
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ երեկ երեկոյան Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ, գիշերը Ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
-
09.12.2020|
14:51
Ազգային ժողովում 2021-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետական բյուջե փոխանցված միջոցներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին։
-
09.12.2020|
14:25
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը՝ ասել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
-
08.12.2020|
21:09
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:
-
08.12.2020|
21:05
Այս պահի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների 90 մասնակից:
-
08.12.2020|
16:25
Պետական մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասությանը համապատասխան պարտավոր է սեփական գործողութուններում ու երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը: