-
24.06.2013|
16:39
Մի շարք մարզերում վառելանյութի ու պարարտանյութի ծրագրում կատարված խախտումների կապակցությամբ հունիսի 21-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «խոշոր չափերով յուրացնելը» և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»:
-
23.06.2013|
19:41
Օրերս Ռուսաստանում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունները, ռուսաստանյան «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան գրասենյակի խուզարկումը ոստիկանության կողմից ցույց են տալիս Ռուսաստանի իշխանությունների՝ գլուխ բարձրացրած չեկիստական հակումները: Գրասենյակի ղեկավար Լև Պոնոմարյովը կատարվածը որակել է որպես քաղաքական հետապնդում:
-
22.06.2013|
19:43
Դժվար թե տնտեսական համաներումը տարածվի Խոդորկովսկու վրա: Այս մասին rosbalt.ru կայքին ասել է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը:
-
21.06.2013|
16:33
Մամուլն արդեն անդրադարձել է, թե հայրենի ոստիկանությունը որքան գումար է փոխանցել կարկտից տուժած գյուղերին: Շուրջ 20 մլն դրամ: Ոստիկանապետը վստահեցրել էր, որ իրենց անձնակազմը հանգանակություն է արել, որպեսզի այդ գումարը արմավիրցիներին փոխանցվի:
-
15.06.2013|
13:40
Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որով պատիժ է սահմանվում այն թերթերի հրապարակումների համար, որոնցում քաղաքական գործիչների պատիվն ու արժանապատվությանը, քաղաքական համբավն արատավորող տարրեր կան: Ե՛վ լավ, և՛ վատ կեռծ տեղեկատվության համար տվյալ թերթի ողջ խմբաքանակը կոչնչացվի:
-
14.06.2013|
17:54
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ԱԺ-ում ներկայացրեց հաշվետվություն, որոնցում կային փաստեր պետբյուջեից յուրացումների մասին:
-
10.06.2013|
12:26
Այսօր առավոտվանից փաստաբանները հայտարարել են գործադուլ՝ ընդդեմ վճռաբեկ դատարանի կամայական որոշումների:
Գործադուլը նախաձեռնող փաստաբաններից Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ էլեկտրոնային փոստով իրենց են միացել 201 փաստաբաններ:
-
06.06.2013|
00:25
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Առավոտին» տված հարցազրույցում ասել է, թե հանրապետության տարածքում ավարտվել է «Զինանոց- 2013» միջոցառումը և շուտով կհրապարակվի անձնական զենք-զինամթերքի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ բնակավայրերի:
-
01.06.2013|
19:00
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զայրացած է: Գումար է ուզում: Կառավարությունից:
Օրերս, ԱԺ 2012թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ, նա հույս է հայտնել, որ այս տարվա բյուջեից ՄԻՊ գրասենյակին կհատկացվի 65մլն դրամ հավելյալ գումար, ինչը նախօրոք խոստացել են կառավարությունում: Հակառակ դեպքում նա սպառնացել է, որ կփակի մարզային վեց գրասենյակներ, կդադարեցնի «թեժ գծի» աշխատանքը:
-
31.05.2013|
16:39
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման է արժանացրել Հայաստանում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների կատարման վերաբերյալ պետության կողմից ներկայացված հաշվետվությունը: Կոմիտեի քննարկմանը մասնակցում են նաև հկ-ների ներկայացուցիչներ Հայաստանից` «World Vision-Armenia», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները: Քննարկմանը մասնակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը: