-
02.10.2013|
13:08
Մեր հստակ տեղեկություններով` համաներումը կտարածվի նաև քաղաքագետ, օրերս Նուբարաշենի մեկուսարան տեղափոխված Սուրեն Սուրենյանցի վրա, ով այս անգամ քաղբանտարկյալ չէ, սակայն, նրա «աչքերը», թերևս, այս անգամ էլ ոմանց «սիրուն» չեն թվացել:
-
01.10.2013|
04:28
Աժ-ը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց գլխավոր դատախազին: Գևորգ Կոստանյանի օգտնին քվեարկել էին 108 պատգամավորներից 103-ը, իսկ 3-ը դեմ են եղել:
-
27.09.2013|
11:11
Սեպտեմբերի 27-ին Աժ խմբակցությունները կքննարկեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածությունը:
-
24.09.2013|
18:12
Դեռ նոր-նոր էր Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, երբ մամուլը սկսեց ակտիվորեն շրջանառել, թե ինչ նոր պաշտոն է առաջարկելու նրան Սերժ Սարգսյանը: Աղվան Հովսեփյանի ճակատագիրը սկսեց մտահոգել թերթերին, որոնք իրենց առաջին էջերում ծանուցում էին, որ նրան նշանակելու են նորաստեղծ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Հիմա էլ ծանուցում են, որ Սերժ Սարգսյանը ծրագրում է բոլոր տեսակի քննչական ծառայությունները միավորել մեկ կառույցի մեջ, որն էլ կգլխավորի նախկին գլխավոր դատախազը:
-
24.09.2013|
15:55
Պարզվում է, որ օմբուդսմենների միջազգային համակարգող հանձնաժողովն ուսումնասիրել և եզրակացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքներին համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին: Ըստ այդմ էլ՝ օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը ՀՀ ՄԻՊ ինստիտուտին շնորհել է «A» դասի բարձրագույն կարգավիճակ:
-
24.09.2013|
14:28
Ըստ ՄԻՊ պաշտոնական կայքի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների` ձերբակալված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին այցելության ժամանակ ազատամարտիկը նշել է, թե իր ձերբակալությունը «կապ չունի իր` վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ»: Վոլոդյա Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ հունիսի 4-ին սկսած նստացույցով:
-
24.09.2013|
13:14
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարարելու գործի շրջանակում ձերբակալված Վարդան Սեդրակյանին դատարանը դատապարտեց 14 տարվա ազատազրկման: Այսօր մամուլի ասուլիսում Հայրիկյանը հայտարարեց, որ նախաքննական մարմինը թերացել է գործը մինչև վերջ բացահայտելու հարցում:
-
23.09.2013|
15:41
Նախագահական ընտրությունների վերջին ակորդները` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի դատաքննությունը ավարտվեց:
-
23.09.2013|
14:26
Հայաստանյան արդարադատությունից հույսն իսպառ կտրած մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ օրեր առաջ հերթական դիմումն են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին և ՄԱԿ-ի զեկուցողներին: Այս անգամ՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հարցով:
-
21.09.2013|
15:22
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված տասնմեկ դիվանագետների գործը: