ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Գեղամ Նազարյանի դիմակը պատռվեց

Գեղամ Նազարյանի դիմակը պատռվեց
17.05.2024 | 06:55

«Հայաստան» խմբակցության երեսփոխան Գեղամ Նազարյանին երբեք չեմ վստահել:

Այսօրվա նրա վարքագիծը Կիրանցում ավելի խորացրեց իմ կասկածները, որ սույն պերսոնաժը նիկոլական է:

Գեղա՛մ, որպես ի՞նչ ես գնացել Կիրանց և դիտավորյալ սադրանքների ես դիմում:

Գեղա՛մ, ի՞նչ է նշանակում կիրանցիները հանգիստ խնդիրերը լուծեն:

Գեղա՛մ, դու ո՞վ ես, որ լրագրողին արգելես նկարահանել:

Գեղա՛մ, դու նկատեցի՞ր, որ մնացիր մենակ:

Գեղամ, դիմակդ վերջապես պատռեցի՞ր:

Դեռ այսքանը...

Ի դեպ, Գեղա՛մ, այդքան տղա կաս Նիկոլի հետ այդպես խոսիր:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Նիկոլի սույն ընկերը պետք է հեռացվի «Հայաստան» խմբակցությունից ընդդիմադիր լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, կիրանցիներին դիտավորյալ սադրելու և մարդկաց հետ վիճելու համար:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ