ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոր չարիք

Նոր չարիք
27.03.2024 | 21:21

Այսօր զրուցելու ենք նիկոլական դեռևս հանրապետությունում թափ ստացող նոր չարիքի մասին։

Խոսքը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի մասին է։

Երկու տարի առաջ Ազգային ժողով կոչված տգետների հավաքածուն ընդունեց օրենսդրական նորամուծություն երկրում եկամուտների համընդհանուր հայտարարագրերի ներկայացնելու վերաբերյալ։ Թվում էր, թե ինչ-որ իմաստով առաջավոր այս նախաձեռնությունը պետությանը հնարավորություն կտար որոշակի իմաստով հաշվառել քաղաքացիների եկամուտները և համադրել տարբեր լիազոր մարմինների տվյալների բազան։ Ցանկացած հաշվառումից հետո անխուսափելիորեն առաջ է գալիս շահերի բախում քաղաքացիների և պետության կառավարիչների միջև, բայց դրան կարելի է սթափ վերաբերվել, սակայն կան մի շարք հարցեր, որոնք համընդհանուր հայտարարագրումը դարձնելու են անպիտան, հակասական և անիրագործելի, որովհետև օրենքը մտահղացած չինովնիկները մարդկանց տուգանելու կրքի մեջ գլորվել են տխմարության ծուղակը։

Խոսենք փաստերով։

1. Համընդհանուր հայտարարագրումը տարածվում է ֆիզիկական այն անձանց վրա, ովքեր հանդիսանում են իրավաբանական անձի պաշտոնատար անձ, իրական շահառու: Ընդ որում, հայտարարագրման պահանջը տարածվում է աշխատող և գործունեությունը կասեցված իրավաբանական անձանց նկատմամբ: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի հանրապետությունում գործող հարյուր հազար իրավաբանական անձանցից առնվազն տասնհինգ հազարը գործունեություն չի ծավալում, ապա օրենքի պահանջով զրոյական տեղեկություններ են հավաքագրվելու, այսինքն պետական մի ողջ կառույց զրոյական բազա ձևավորելու խնդրին է լծվելու:

2. Ի՞նչ իմաստ ունի աննշան շրջանառություն և եկամուտներ գեներացնող իրավաբանական անձանց իրական շահառուներից նման հայտարարագրեր պահանջելը: Աննշան եկամուտների հաշվառումը և դրանով ՊԵԿ սերվերների ծանրաբեռնումը որեէ վերլուծական բազա չի ստեղծելու և արդյունավետ չի լինելու։

3. Հայտարսրագրերի հանձնման էլեկտրոնային հարթակը հնարավոր է կիրառել միայն նույնականացման քարտի կամ բջջային քարտի օգնությամբ, որը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպելու է դիմել վիզաների վարչություն համապատասխան քարտերը ձեռք բերելու։ Որպես տեղեկություն հավելեմ, որ գոնե հիմա քարտերի ձեռք բերման դիմումների հերթագրումը հասել է հունիս ամիս։ Փաստացի տասնյակ հազարավոր դիմումների հեղեղը պարալիզացնելու է նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը և անհարկի աշխատանքային ծանրաբեռնվածության հիմք է դառնալու։

4. Այս պահին դեռևս գործարկված չէ հայտարարագրերի ներկայացման բջջային հավելվածը, որի չլինելու պատասխանատվություն չի կրել ոչ մի պաշտոնատար ծույլ: Փաստացի պետական կարևոր նախաձեռնության տեխնիկական կողմն ապահովված չէ։

5. Այս պահին չկա ՊԵԿ և ՀՀ բանկերի բազային տվյալների համադրումը, որն ինքնաշխատ հայտարարագրման համար անհրաժեշտ պայման կլիներ։ Ինչպես միշտ որոշման տեխնիկական ապահովման գործընթացը տապալված է։

6. Առանձին գլխացավանք է հայտարարագրի լրացումը, հատկապես եկամուտների բաժինը, որտեղ միամիտ քաղաքացուն անձնական փոխանցումը դիտվելու է որպես եկամտի ստացում։ Արտերկրից գումարներ ստացողների զգալի մասը չի կարողանալու բացահայտել եկամուտ դիտարկվող տրանսֆերը։

7. Իրական կինոն սկսվելու է 2025 թվականի մարտ ամսին, երբ հայտարարագրման պահանջի տակ են հայտնվելու մոտ չորս հարյուր հազար կենսաթոշակային տարիքի անձիք։ Պատկերացրեք յոթանասունինը բարձր տարիքով մարդկանց, ովքեր պետք է ունենան նույնականացման քարտ, էլեկտրոնային ստորագրություն, ԵՍԵՄ բջջային հարթակ և այդ ամենն ունենալուց հետո ՊԵԿ սերվեր մուտք գործեն և հայտարարագիր լրացնեն։

8. Նոր հայտարագիրը հնարավոր չէ հանձնել լիազորի կողմից և դրանով հայտարարագրման ծանրությունն ընկնում է ոչ պրոֆեսիոնալ օգտվողների ուսերին։

9. Զավեշտալի թակարդի մեջ են հայտնվելու վարձակալական գումար ստացած մարդիկ, որոնց սիրալիր հրավիրում էին գրանցել իրենց կոպեկները։

10. Կարծում եմ` թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որտեղ առաջնային պետք է լինեն հայտարարագրվող գումարի մեծությունը, թույլատրելի պահանջվող շեմը և էլի շատ բաղադրիչներ, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ ազգակործան իշխանության ձեռքին։

Ի միջի այլոց, փորձառու հաշվապահները նույնիսկ չեն կարողանում էլեկտրոնային հայտարարագրման տակից դուրս գալ և հիմա մեկ ֆիզիկական անձ իրական շահառուի հայտարարագրման գինը տատանվում է 10-40 հազար դրամի շրջակայքում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ