ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մահաբեր կկու

Մահաբեր կկու
15.09.2023 | 16:07

Մեր երկիրը միշտ նման է եղել այն թռչնի բնին, որտեղ ամեն տեսակ ազգ ու ցեղի կկու ձու է դնում: Ու հավերժ միամիտ ժողովուրդը խնամում է օտարի ձուն ու դրանից դուրս եկածին՝ ապուշ անտարբերությամբ հետևելով, թե ինչպես է նա բնից դուրս շպրտում իր ձագերին:

Մեր բնում ցրթված վերջին օտար ձուն ՔՊ-ն է: Անմիտ ժողովուրդը դեռ խնամում ու զորացնում է թրքաձվից դուրս եկածին, լուռ հավանությամբ հետևում, թե ոնց է սա դուրս շպրտում իր վերջին ձագերին՝ իր լեզուն, իր հավատքը, իր զինվորին, իր Արարատը, իր Արցախը...

Ու ոչ ոք չի կարողանալու ապացուցել ձագերից զրկված ժողովրդին, որ այդ ձուն իրենը չէր, որ դա իր հոգեառն էր ու իր վերջաբանը:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ