Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ապազգային հերթական հարվածը

Ապազգային հերթական հարվածը
10.04.2024 | 06:55

Այս իշխանությունն իր ապազգային հարվածներից հերթական հարվածն է հասցնելու: Վերջապես կատարելու է իր երազանքը՝ «զուգընկեր» հասկացությունը ներմուծելու է Ընտանիքում բռնության կանխարգելման … օրենք: Այսօր ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել նշված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման:

Նախագծի համաձայն՝ «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից:»:
Այս բազմիմաստ հասկացության իրական նպատակն է «զուգընկեր» հասկացության ներքո ներառել նույնասեռ անձանց և, ըստ էության, նրանց միությունը հավասարեցնել ընտանիք հասկացությանը:
Գործող օրենքի մեջ առանց ՔԿԱԳ (ԶԱԳՍԻ) գրանցման ամուսինների հարցը վաղուց լուծված է. նրանց կարգավիճակը հավասարեցված է գրանցված ամուսինների կարգավիճակին, հետևաբար, այս «զուգընկեր» հասկացության ներմուծումն այլ նպատակ ունի:
Ազգի շահերի հետ կապ չունեցող վայ իշխանություն, ինչ պիղծ օրենքներ էլ ընդունեք, դրանք վերացվելու են: Ձեր գործողություններից էլ է երևում, որ, երկրի անվտանգային կարևոր հարցերը թողած, ընկել եք ապազգային բաների հետևից:
Պղծությունը, կռապաշտությունը, հակաբարոյական կենսակերպն են մեր հայրենիքի գլխին եկած պատուհասների հիմնական պատճառները:
Երբ պետական իշխանության երկու ոտքերը՝ արդարությունը և իրավունքը, ծռվում են, ապա պետությունը ծնկում է:
Պատրաստ եղեք:

Արա Զոհրաբյան

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ