38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անհեթեթ մտքերի շարան

Անհեթեթ մտքերի շարան
28.10.2023 | 07:18

Կարդացի Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին։

Եթե կարճ ամփոփեմ անհեթեթ ու հակատրամաբանական մտքերի շարանը, կստացվի հետևյալը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե մենք անվտանգային վտանգներով կեղծ խաղաղության անբացատրելի ու միակողմանի մոլուցքներով կառավարելի դարձնենք մեր հարևան հակառակորդների տարածքային հակումներն ու ցեղասպան նկրտումները, ապա վտանգավոր խաղաղությունը կդառնա անիրական իրականություն․․․

Կներեք անհեթեթ ձևակերպման համար, բայց հակատրամաբանական, իրական ու արժանապատիվ խաղաղության հետ որևէ կապ չունեցող այս քարոզը այլ կերպ չեմ կարող նկարագրել։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2051

Մեկնաբանություններ