Սա զուգատիպություն չէ:
Սա հատուկ է արվել Վատիկանի կողմից:
Իսկ եթե պլանավորված էլ էր վաղուց, ապա կարող էին չեղարկել: Բայց չչեղարկեցին և ապացուցեցին իրենց հակահայ էությունը:
Հազարամյակներով ՔՐԻՍՏՈՆՅԱ հայերով բնակեցված Արցախը, հազարամյա պատմություն ունեցող Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը, Սուրբ Ղազանչեցոցը և հարյուրավոր այլ եկեղեցիները և վանքերը վերջնականապես Ադրբեջանին նվիրելուց հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայատյաց Նիկոլին շնորհում է Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշանը:
Ինձ համար զարմանալի չէ նաև այն, որ Ֆրանցիսկոսն այս ամենն անում է նաև Նիկոլի և Հայ Առաքելական Եկեղեցու և նրա առաջնորդի միջև բավական բարդ հարաբերությունների ֆոնին:
Այս շքանշանի հանձնումը պատահական չէ, ո՛չ անձի, ո՛չ էլ ժամանակի առումով և իրենց հայամետ երևակայող Հռոմի Ֆրանցիսկոս պապը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ցինիկությունը և լկտիությունը միշտ եղել է նրանց արտաքին քաղաքականության հիմքում և այդ ավանդույթները շարունակվում են:
Օրինակները հազարավոր են:
Մեր պարագայում, երբ թուրքերը հայերին ցեղասպանում էին, կաթոլիկ հոգևորականները որպես փրկագին առաջարկում էին հայերին «դավանափոխ» լինել և ընդունել կաթոլիկություն:
Եթե Նիկոլին հաջողվի կործանել Հայաստանը, չեմ զարմանա, եթե վերջինիս արձանը դնեն Սուրբ Պետորսի տաճարի մոտ որպես Վատիկանի հերոսի...
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ