Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Էս էլ ձեզ` անվտանգություն և իրավունք

Էս էլ ձեզ` անվտանգություն և իրավունք
20.10.2023 | 18:13

Ասում եք` «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությու՞ն»։

Արվում է ամեն ինչ՝ արցախցիների էթնոմշակութային ինքնությունը տարրալուծելու համար։ Էս էլ ձեզ` անվտանգություն ու իրավունք։ Էս էլ ձեզ` սպիտակ ցեղասպանություն։

Փաշինյանը օրակարգ բերեց «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ» ձևակերպումը։

Նա իջեցրեց Արցախի սուբյեկտայնության նշաձողը՝ խոստանալով միջազգային հանրության լուրջ համախմբում։

Արցախը հիմա ամբողջությամբ հայաթափ է։

Արցախցիները Հայաստանի Հանրապետության տարածքում զրկված են անգամ իրենց անվտանգության ու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներից։

Տարեց արցախցիները կենսաթոշակ չեն ստանում։ Հազարավոր մարդիկ ապրում են դահլիճներում։

Մի շենք անգամ չի հատկացվում Արցախի պետական համալսարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար։ Այդքան ուսանող զրկվել է իր կրթական ծրագրով սովորելու իրավունքից, այդքան դասախոս զրկվել է դասավանդելու, իր առաքելությունն իրականացնելու իրավունքից, հանուն ինչի՞։ Հանուն նրա, որ Արցախի հարցը հնարավորինս շուտ փակվի։

Պարապուրդի են մատնվել Արցախի ռազմական, ադմինիստրատիվ, կրթական, մշակութային, տեղական ինքնակառավարման հաստատությունների աշխատակիցները։ Հասկանալի է, որ բնականոն վիճակ բոլորի համար հնարավոր չէր ստեղծել, բայց համայնքները պահպանելու կամք հո՞ պիտի ցուցաբերվեր։

Ասում եք` «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների պաշտպանությու՞ն»։

Արվում է ամեն ինչ՝ արցախցիների էթնոմշակութային ինքնությունը տարրալուծելու համար։ Էս էլ ձեզ` անվտանգություն ու իրավունք։ Էս էլ ձեզ` սպիտակ ցեղասպանություն։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 9006

Մեկնաբանություններ