ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, կարող է տեղափոխվել մեր ռեգիոն

Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, կարող է տեղափոխվել մեր ռեգիոն
11.10.2023 | 07:54

Որպեսզի Հարավային Կովկասում ուժային բալանս հաստատվի, որտեղ մեր գոյաբանական շահերը որևէ կերպ հնարավոր կլինի գոնե մասամբ բավարարել, ՌԴ խաղաղապահ առաքելությունը Ադրբեջանում պետք է մնա, իսկ դրա համար այնտեղ պետք է հստակ անվտանգային ու կենցաղային երաշխքիների ներքո ու ՌԴ-ի երաշխավորությամբ բնակվեն հայեր. բարդ բան եմ ասում, բայց առանց դրա չի կարող լինել:

Արձանագրենք, որ այսօր ՌԴ-ն վերոնշյալի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու է, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ում առկա Արցախի մեր հայրենակիցները պետք է ինչ-որ մի միավոր ստեղծեն, որը կզբաղվի թե՛ ՀՀ-ում իրենց հարցերով, թե՛ ՌԴ-ի հետ բանակցություններով: Արձանագրենք, որ Արցախի հայերը այս պահին շատ անհրաժեշտ են ՌԴ-ին, իսկ դա նշանակում է, որ նրանք ունեն գեոպլիտիկ նշանակություն:

Գլոբալ առումով ունենք գլոբալ կոնֆլիկտի էսկալացիայի ամենատարբեր ուղղություններ. պետք է արձանագրել, որ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, կարող է տեղափոխվել մեր ռեգիոն. Իսրայելը և Արևմուտքը Իրանին կարող են մեր ռեգիոնում պատասխանել, իսկ դա նշանակում է լուրջ գոյաբանական մարտահարվեր ՀՀ-ի համար:

ՀՀ-ի Սյունիքի մարզը այսօր դարձել է տարբեր երկրների ազդեցության գոտիների խաչմերուկ՝ ՌԴ-ն այստեղ ունի ռազմական բազա՝ ուղղաթիռային էսկադրիլյայով, Իրանը՝ հյուպատոսություն, ՌԴ-ն նույնպես հյուպատոսություն է բացելու, Ֆրանսիան նույնպես նման նպատակ ունի, Վարդենիսից մինչև Մեղրի ԵՄ-ի երկրների և ՆԱՏՕ-ի գործող ու պահեստազորի սպաների մոնիթորինգի կոնտինգենտ է առկա, որի քանակը նախ՝ ավելացել է, երկրորդը՝ նրանք չեն թաքցնում, որ այստեղ են ՌԴ-ին, ինչպես նաև Իրանին հետևելու համար:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը Սյունիքում ռազմական վարժարան է բացելու, որտեղ իրենց ինստրուկտորները գործելու են ՀՀ-ի հետ: Ի դեպ, ՆԱՏՕ-ի՝ ՀՀ-ում կայացած վերջին զորավարժություններից հետո ամերիկյան ստորաբաժանումները չեն լքել ՀՀ-ն:

Ավելորդ կլինի ասել, որ ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունների գործակալական ցանցը վխտում է ՀՀ-ում, հենց թեկուզ միայն ՀՀ-ից նրանց կողմից տարածվող տեսանյութերը կամ ադրբեջաներեն խոսքը հանրային վայրերում դրա վառ ապացույցն են:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ