ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Դուք ձեր ձեռքով ձեր աչքը հանեցինք

Դուք ձեր ձեռքով ձեր աչքը հանեցինք
05.10.2023 | 21:01

Եթե անգամ հրաշք կատարվի ու պատերազմ չլինի, ապա ինչ է սպասվում մեզ տեսանելի ապագայում։

Կրեմլի խոսնակի հայտարարության համաձայն տարեկան 3,5 միլիարդ ԱՄՆ դոլար է ՌԴ-ից փոխանցվել ՀՀ։ Այդ գումարը փոխանցել են մեր հայրենակիցները իրենց անապահով ընտանիքներին ու հարազատներին։ Այժմ, երբ արգելվել է Ռուսաստանից գումար փոխանցել, անապահով ընտանիքները մնալով առանց էլեմենտար գոյության միջոցների այսինքն սովի մատնվելով ծայրահեղ ծանր վիճակում կհայտնվեն ու պատրաստ կլինեն ցանկացած անկանխատեսելի քայլերի։

ՌԴ-ից փոխանցված գումարները հիմնականում մտնում էին Սամվել Ալեքսանյանի և այլ խոշոր գործարարների սուպերմարկետների տերերի գրպանները, որից գործարարները զրկվեցին, դժվար նրանք դա հանդուրժեն։

Երեկ Ֆեյսբուքում հայտնվեցին լուրեր, որ արգելվել է ՀՀ-ից կոնյակի արտահանումը, այսինքն Ծառուկյանը և այլ գործարարներ կհայտնվեն ծանր ֆինանսական խնդիրների առջև։ Այս կատեգորիան ամեն ինչ կարող է հանդուրժել, բացի փող կորցնելուց, սա նրանք ոչ ոքի չեն ների, հետևանքները և հետևությունները թողնում եմ ընթերցողի երևակայությանը։

Ամսեկան շուրջ 40 հազար տոննա ցորեն է մտնում ՌԴ-ից ՀՀ, որն էլ չի մտնի, այսինքն հացի գինը կհասնի աստղաբաշխական թվերի, դա նշանակում է սով, որը կհանգեցնի համատարած դժգոհության։ Մարդիկ ձմռանը կմնան առանց գազի, էլեկտրաէներգիան անկասկած կթանկանա։

նիկոլ էս ի՞նչ արիր դու քո ծռերի միջոցով:

Դուք ձեր ձեռքով ձեր աչքը հանեցինք։

Եթե մտածում ես նիկոլ, թե հրապարակում քո ագենտներին լսող կլինի սխալվում ես։

Անկառավարելի ամբոխին կանգնեցնել անհնարին կլինի։ Եվ գիտես դա ով կանի քեզ ընտրած ձայն տված 680 հազար քեզնից խաբվածները, ու դա կլինի շատ շուտով, չկասկածես։

Սա, վարչապետ նիկոլ, հեղափոխության կոչ չի, սա անխուսափելի իրականությունն է, որը դեռ չեն հասկանում քեզ ձայն տվածները, բայց հստակ հասկանում են քեզ շրջապատող արևմտյան քաղտեխնոլոգները։

Այնպես որ այդքան բանը հասկանալով լավ կլինի հիմա հրաժարական տաս ու ասես նախկիններին են ամեն ինչում մեղավոր։

Պատկերացրու քեզ կհավատան։

Համ ժողովուրդը կփկվի, համ գուցե և դու։

Ռուդոլֆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ