ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ի՞նչ անել

Ի՞նչ անել
30.09.2023 | 10:01

Հայաստանը կործանման եզրին է և դրա միակ մեղավորը Հայաստանի ժողովուրդն է:

Բայց միշտ կան ելքեր:

Հիշեք վերջապես, որ քրիստոնյա եք, գոնե ձևական առումով:

Միապետության վերականգման թեզը հեքիաթ չի, կատակ չի, հավատացեք, դա պետություն ստեղծելու միակ եղանակն է:

Ոչ ոք ինձ չի կարող բացատրել, թե ինչու պետք է հայկական պետականությունը վերականգնվեր հանրապետական ձևով:

Դա որևէ կերպ չի համապատասխանում մեր մտածելակերպին, ապրելակերպին, աշխարհընկալմանը:

Այս ձևը պարտադրված էր դրսից:

Գեղեցիկ խոսքեր՝ ազատություն՝ խղճի և ընտրության, հավասարություն, սեփականության անձեռնմխելիություն, արդարադատություն և այլն:

Այս ամենը իհարկե լավ բաներ են, բայց զենքի նման են՝ հետը վարվել չգիտես, կսպանի առաջինը քեզ և մերձավորիդ:

Ամենավատն էլ նրանում է, որ ոչ ոք չի խոսում էս բնակչության հետ, չի բացատրում հետը ինչ կատարվեց:

Հա ինչ անենք, որ ժեխ են, հիմա այդպիսին ծնվել են, այդպիսի սերունդ են տվել և այդպիսին էլ մահանալու են:

Դասական պլեբսի կամ օխլոսի օրինակ: Միայնակ չեն աշխարհում, գրեթե բոլոր երկրներում նույն վիճակն է, բայց այլ երկրները ունենում են էլիտա, որը Հայաստանում չկա: Այդ էլիտան է տալիս կյանքի ուղենիշներ ժեխին: Հակառակ դեպքում, ժեխը ասֆալտի վրա խորոված է անում և իր կուռքին դարձնում թագավոր, նա էլ խժռում է դրանց երեխեքին:

Հիմա ժեխը ուղենիշ է փնտրում, իսկ քանի որ չկա առաջարկ, ընտրում է արվամոլի և ծաղրածուի: Նրանք ժեխի հետ խոսում են՝ մեկը քֆուրով, մյուսը դերասանական իր կերպարներով: Ժեխին ասելով՝ ժեխ, չես բուժի: Ժեխը չի բուժվում: Դա ծնվելուց տրվող ախտորոշում է, որը մնում է մինչև կյանքի վերջ: Ժեխին պետք է զվարճացնել և աշխատացնել: Ասածիս մեջ ոչ մի նոր բան չկա, աշխարհի պես հին բաներ են:

Հիմա ի՞նչ անել:

Ընդունել պարտությունը և մաքսիմալ, եթե հնարավոր է, պահել այն, ինչ մնացել է:

Պետության պահպանման դեպքում՝

փոխել իշխանությունը, այն տալով ոչ թե փնթի ու ծախու խելագարի, այլ ադեկվատ մարդու:

Վերացնել վերջին 5 տարվա բոլոր նորամուծությունները՝ լավ, թե վատ:

Վերացնել հակակոռուպցիոն դատարանները և մյուս մարմինները, լուծարել սահմանադրական դատարանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պաշտոններից հեռացնել բոլորին, ովքեր այն ստացել են կամ պահպանել կապիտուլյանտի օրոք:

Հրավիրել սահմանադրական ժողով և ընդունել միապետական սահմանադրություն, սահմանելով ընտրական խելացի համակարգ:

Ընտրել երկրի կառավարիչ, որին օժտել դիկտատորական լիազորություններով՝ երկիրը միապետության նախապատրաստելու համար՝ երեք տարի ժամկետով:

Միապետ կարգել ազգությամբ ոչ հայի, երբևէ Հայաստանում չապրած և Հայաստանում չեղած, արքայական տոհմից ծագող անձի, ում փոխանցել բոլոր սուվերեն և հիմնադիր իրավունքները: Այսինքն՝ հողը, ջուրը, ընդերքը և այլն:

Իշխանության միակ աղբյուր համարել միապետին:

Ներկայացուցչական մարմինը ընտրել հատուկ համակարգի միջոցով՝ սահմանել խիստ ընտրական ցենզ, ամեն դեպքում այդ եղանակով ընտրվածներին տալ խորհրդարանում առավելագույնը 40 տոկոս տեղեր, մնացած տեղերը բաշխել հոգևորականների, զինվորականների և միապետի նշանակված անձանց միջև: Այս եղանակով վերջ կտանք 5 տարի մեկ երկիրը ստրեսի ու ատելության մեջ գցող ընտրություններին:

Ստեղծել արդար դատական համակարգ՝ բոլորին տալով արդարադատություն, դա պետության հիմնաքարն է:

Վերջ տալ լիբերալիզմին կենցաղում և հասարակական կյանքում, վերադառնալով քրիստոնյա-դեմոկրատական սկզբունքների:

Սա շատ ընդհանուր, ամեն ոլորտում պետք է իրականացնել փոփոխություններ, բայց դրանց մասին հիմա խոսել առանձնապես իմաստ չունի:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ