Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Կարծես ոչինչ չի կատարվում. Ռոբերտ Մելքոնյան

Կարծես ոչինչ չի կատարվում. Ռոբերտ Մելքոնյան
23.11.2022 | 08:32

Երբ հիշում եմ 2018 թվականի «հեղափոխական» հեղաշրջողների ու ոգևորվածների, Նիկոլի ծննդյան օրը սպիտակ վերնաշապիկներով հրապարակ վազող ու տրնգի տվողների և քաղաքական ներկա ընդդիմադիր համարվողների ու նրանց ծարավը ջրողների դեմքերը հիմա, նմանեցնում եմ շատ փչած ու հետո սմքած փուչիկի՝ ճմրթված, օգտագործված ու դեն նետված:
Սարսափելի ու զզվելի է, երբ հիասթափվում ես կամ էլ օգտագործվում ու դեն ես նետվում:


Առավել ահավոր է, երբ դասեր չես քաղում և կրկին փորձում ես բախտդ ու կրկին դեն նետվում՝ կրկնակի, եռակի օգտագործված և շարունակում կամա թե ակամա խաղալ դրանց խաղի կանոններով ու հրահանգներով:
Այս անտարբերության, պասիվության և դիտորդի կարգավիճակում գտնվողների թվաքանակի աճը, իմ կարծիքով, հենց հիմնականում նաև դրա հետևանքն է:


Հիմա էլ կրկին իրենց անհաղորդի ու երկարականջի տեղ դրած հասարակական շատ կազմակերպություններ՝ նախկին «մարտնչող գրանտակերներ», լուռումունջ, ջայլամակերպ հետևում են 90-ականների նման հանցագործությունների աճին ու իրենց գովերգած դեմոկրատական օրենքների ոտնահարումներին, ոստիկանական, իրավապահ մարմինների «աբլավներին» և «մասկի շոուներին»:


Կարծես ոչինչ չի կատարվում, և նախկինում փոքրագույն զանցանքների համար իրենց եվրոպական կառույցների դռների առաջ մատաղ անողներն իրենք չէին:
Իսկ այդ «աբլավները», «ռեյդերը» բնորոշ են բոլշևիկյան պետությանը՝ 30-ական, հետպատերազմյան տարիներին ու 90-ականների «բեսպրեդելների», լկտի հանցագործությունների առաջը մի կերպ առնելուն:
Այսինքն. СИЛА ЕСТЬ-УМА НЕ НАДО սկզբունքով՝ բերետով, թե առանց բերետ, դիմակով, թե առանց դիմակ...

Դիտվել է՝ 27030

Մեկնաբանություններ