ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հասարակական աշխատանքը շատ դեպքերում սկսել է շեղվել իր բուն նպատակից

Հասարակական աշխատանքը շատ դեպքերում սկսել է շեղվել իր բուն նպատակից
30.10.2014 | 16:32

Նոյեմբերի 13-14-ին Երևանի պետական համալսարանում մի տանիքի ներքո կհամախմբվեն երտասարդության ոլորտում աշխատանքներ ծավալող հասարակական կազմակերպությունները։ Այդ օրերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնում է «Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը։

Այն հնարավորություն կընձեռի շահագրգիռ քննարկում կազմակերպել երիտասարդական ոլորտի բոլոր դերակատարների միջև՝ կամավորներից մինչև հիմնադրամներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներից մինչև պետական պաշտոնյաներ: Նախատեսվում է նույն հարկի տակ հավաքելով երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բարձրացնել երիտասարդական դաշտի գործունեության մասին տեղեկացվածությունը, խթանել երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությունը պետության, միջազգային կազմակերպությունների և միմյանց միջև։ Ցուցահանդես-համաժողովի շրջանակներում տեղի կունենան նաև թեմատիկ քննարկումներ, սեմինարներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ ցուցահանդես-համաժողովը ՀԿ-ներին սեփական աշխատանքը ներկայացնելու, փորձի փոխանակման, համատեղ ծրագրեր նախանշելու հնարավորություն է։ Ըստ պարոն Ավագյանի՝ այս ցուցահանդեսը երևան կհանի երիտասարդական քաղաքացիական կառույցների իրական աշխատանքը։ «Մենք ունենք գրանցված հասարակական կազմակերպությունների մեծ ցանկ, սակայն նրանցից ոչ բոլորն են աշխատում։ Երիտասարդական էքսպոն կարտացոլի իրականում գործող ՀԿ-ների ծրագրերը»,- ասաց պարոն Ավագյանը՝ ավելացնելով, որ իրենց նպատակն է երիտասարդության շրջանում ավելի ամրապնդել հասարակական աշխատանքի գաղափարը։ «Հասարակական աշխատանքը այսօր շատ դեպքերում սկսել է շեղվել իր բուն նպատակից՝ դառնալով «աշխատատեղ»։ Որոշ կազմակերպություններում էլ հասարակական աշխատանք կատարում են աշխատավարձի դիմաց։ Մենք ցանկանում ենք, որպեսզի երիտասարդությունը ամբողջ խորությամբ ընկալի հասարակական աշխատանքի էությունն ու նշանակությունը, և կարողանա իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ հանդես գալ նաև քաղաքացիական կյանքում։ ՀԿ-ները հասարակական ինստիտուտներ են, և մենք շահագրգիռ ենք այդ կառույցների ակտիվ գործունեությամբ»,- ընդգծեց Կարեն Ավագյանը։
«Հայացք ապագային-2014» խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդեսին առանձին տաղավարներում իրենց գործունեությունը կներկայացնեն Հայաստանում և Արցախում գործող երիտասարդական, ուսանողական, ինչպես նաև այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններ։ Ընդ որում, ցուցահանդեսը կընթանա Երիտասարդական հիմնադրամի՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Նշենք, որ ցուցահանդես-համաժողովի իրականացմանն աջակցում է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ