«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Աղետի գոտու բնակարանաշինությունը կավարտվի 2016-ին

Աղետի գոտու բնակարանաշինությունը կավարտվի 2016-ին
02.10.2014 | 15:06

Գյումրիում դեռևս կա 450 անօթևան ընտանիք: Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում որոշվել է նրանցից 215-ին տրամադրել բնակարանների գնման վկայագրեր: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե մնացած 235 ընտանիքների բնակարանային հարցը կլուծվի 2015-ին՝ նույնպես բնակարանների գնման վկայագրերի միջոցով: Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ կառավարությունը ծրագրել է աղետի գոտու բնակարանաշինության խնդրի լուծումն ավարտել առաջիկա երկու տարում: Նախարարը պարզաբանել է ԲԳՎ-ների միջոցով բնակարանի գնման մեխանիզմը՝ ասելով, թե բնակչին կանխիկ գումար չի տրվում, այլ այն փոխանցվում է գնվելիք բնակարանի տիրոջը: Նարեկ Սարգսյանը նկատել է, որ աղետից տուժածների բնակարանային խնդիրն այս ձևով լուծելու տարբերակը բավականին արդյունավետ է, քանի որ կարիքավորներն այդպիսով ընտրության հնարավորություն են ունենում, իսկ մյուս կողմից՝այն կարող է աշխուժություն մտցնել Գյումրիի անշարժ գույքի շուկայում:
Քաղաքաշինության նախարարը նշել է նաև, որ 1988-ի երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքների համար բնակարաններ են կառուցվում Ախուրյանում (130 բնակարան) և Լոռու մարզում (250 անհատական բնակարան): Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում պետբյուջեից 1,5 մլրդ դրամ է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ աղետի գոտու գոտու բնակչության բնակարանային հարցերի լուծման նպատակով:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ