«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Կարևորագույն հայտնագործությունները 30-ից հետո են արվում

Կարևորագույն հայտնագործությունները  30-ից հետո են արվում
30.09.2014 | 12:32

Ջեյմս Մերֆին՝ LCD Soundsystem խմբի նախկին մեներգիչը, 21 տարեկանում մերժել է կատակերգական սերիալի սցենարիստ լինելու առաջարկը, որը համարում է իր կյանքի մեծագույն սխալներից մեկը: Խոսքը հայտնի «Սայնֆելդ» սերիալի մասին է: Դրանից հետո երկար ժամանակ նա չէր կարողանում կարգին աշխատանք գտնել՝ աշխատել է բարում, եղել է դիջեյ՝ մինչև LCD Soundsystem խմբի առաջին ալբոմը, երբ նա արդեն 35 տարեկան էր: Գուցե Մերֆին իր գործընկերներից զգալիորեն տարիքով էր, սակայն Տնտեսական ուսումնասիությունների ազգային խորհրդի հետազոտության արդյունքների համաձայն՝ նրա հաջողության ճանապարհը տիպական է նշանակալից ստեղծագործական ձեռքբերումների հասած մարդկանց համար: Զեկույցի հեղինակները ուսումնասիրել են մեծ գյուտարարների ու Նոբելյան մրցանակակիրների ստեղծագործական ակտիվության գագաթնակետերը և հանգել են այն եզրակացության, որ ստեղծագործական ներուժի դրսևորման համար ամենաբարենպաստ տարիները 35-39-ի միջակայքում են: XX դարում նորարարների ստեղծագործական ակտիվության գագաթնակետը տեղաշարժվել է դեպի ավելի հասուն տարիքը: Մասամբ դա բացատրվում է նրանով, որ ժամանակակից գիտնականները ստիպված են ուսումնասիրել տեղեկատվության շատ ավելի մեծ ծավալներ, քան իրենց նախորդները: Նրանք, ովքեր փայլուն արդյունքների են հասնում վերացական ոլորտներում՝ արվեստ, ֆիզիկա, ավելի հաճախ դա անում են վաղ տարիքում, քան նրանք, ովքեր Նոբելյան մրցանակ են ստանում ավելի մեծ տեղեկատվություն պարունակող ոլորտներում՝ պատմություն, բժշկություն: 1977-ին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Նոբելյան մրցանակակիրների միջին տարիքը 36 էր, երբ նրանք զբաղվում էին այն աշխատանքով, որը նրանց համաշխարհային ճանաչում բերեց, սակայն քիմիկոսների միջին տարիքը 39 է, բժիշկներինը՝ 41:

Ինչո՞ւ է ստեղծագործական ակտիվության գագաթնակետը տատանվում 35-ից 39 տարեկանում: Հիմնական պատճառը կրթությունն է՝ ապագա գիտնականները 5-18 տարեկանում դպրոց են գնում, հետո մինչև 30 տարեկանը գիտական աստիճաններ են ստանում: Մի քանի տարի նրանք յուրացնում են իրենց մասնագիտությունը, և՝ խնդրեմ, արդյունքը: Դուք հանկարծ բացահայտում եք անորոշության սկզբունքը: Գիտական հայտնագործությունները հասուն տարիքում ավելի հազվադեպ են, որովհետև տարիքի հետ կրթությունը հետին պլան է մղվում և գիտելիքները աստիճանաբար հնանում են:

Հումանիտար գիտությունները վկայում են, որ հանճարը տարիքի հետ չի անհետանում: Ռոբերտ Ֆրոստի և ՈՒիլյամ Կարլոս ՈՒիլյամսի լավագույն բանաստեղծությունների 40%-ը 50-ից հետո է գրվել: Պոլ Սեզանը իր լավագույն կտավները վրձնել է մահից առաջ:

Զեկույցում նշվում է, որ տեսաբանները (մտածողության նոր մոդելներ առաջարկողները), որպես կանոն, դա անում են 4-6 տարի ավելի շուտ, քան փորձարարները (որ հարցերին պատասխաններ են առաջարկում գոյություն ունեցող գիտելիքների հիման վրա): Պատճառները երկուսն են: Նախ՝ տեսաբանները ոչ միշտ են հարկադրված սպասելու՝ երբ կավարտվեն փորձերը և կտպագրվեն արդյունքները: Երկրորդ՝ իրենց ոլորտում նրանք համեմատաբար նոր մարդ են, և կարողանում են ավելի պարզ տեսնել այն քայլերն ու անցքերը, որ վետերանները արդեն չեն նկատում:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ «Կարևորագույն հայեցակարգային աշխատությունները առաջարկում են գոյություն ունեցող տեսակետներից արմատականորեն տարբեր ելքեր, այդ ելքերի նշանակությունը տեսնելու և գնահատելու կարողությունը առավել վառ արտահայտվում է գոյություն ունեցող տեսակետներին ծանոթանալուց հետո, բայց մինչև դրանց ամբողջական ընկալումը»: Նրանք մեջբերում են Զիգմունդ Ֆրեյդին, որ իր «Քաղաքակրթությունը և նրանից դժգոհողները» գրքում գրում է. «Այն հայեցակարգերը, որ ես այստեղ ամփոփում եմ, առաջին անգամ առաջադրել եմ զուտ փորձարարական նպատակներով, սակայն ժամանակի հետ այդ գաղափարներով այնքան տարվեցի, որ կորցրի այլ կերպ մտածելու կարողությունը»: Փաստորեն, հանճարեղությունը դրսևորվում է հենց այն ժամանակ, երբ փորձառու բանականությունը թարմ հայացք է նետում խնդրի վրա:

"Atlantico"

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ