Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ամուսնացան իրավաբանն ու դերասանը

Ամուսնացան իրավաբանն ու դերասանը
28.09.2014 | 17:28

Վենետիկում երեկ Հոլիվուդի ամենահայտնի ամուրի Ջորջ Կլունին ամուսնացավ իրավաբան Ամալ Ալամուդինի հետ: Հարսանեկան արարողությանը հրավիրված էին Սինդի Քրոուֆորդն անուսնու հետ, Մեթ Դեյմոնը, U2 խմբի մեներգիչ Բոնոն, Անջելինա Ջոլին և Բրեդ Պիտը: Պիտը հարսանիքի քավորն էր: 53-ամյա դերասանը և 36-ամյա իրավաբանը, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանն է, նշանվել էին 2014-ի ապրիլին:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ