Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մեր հոգու կտորը միշտ այնտեղ է

Մեր հոգու կտորը միշտ այնտեղ է
02.09.2014 | 15:55

«Ազատամարտիկների դաշինքի» նախաձեռնող խումբը, շնորհավորելով Արցախի Հանրապետության ճանաչման 23-րդ տարեդարձի առթիվ, իր խոսքն է ուղղում Արցախի ժողովրդին:

«Արցախը ամեն ազատամարտիկի համար ոչ միայն ազատագրված տարածք է, այլև մեր հոգու մի կտորը միշտ այնտեղ է: Մենք շնորհավորում ենք Արցախի ազատատենչ ժողովրդին, մեր եղբայրներին ու քույրերին: Լիահույս եղեք՝ մենք առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կլինենք տեղում: Այդ մասին գիտի նաև թշնամին»:
Ի դեպ, «Ազատամարտիկների» դաշինքի նախաձեռնող խումբը վաղը նախատեսել է այցելել Աշտարակ և հանդիպել Արագածոտնի մարզի ազատամարտիկների հետ:

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ