Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Իրանի կանանց արգելվել է դիտել վոլեյբոլի խաղը

Իրանի կանանց արգելվել է դիտել վոլեյբոլի խաղը
22.06.2014 | 12:05

Անցած շաբաթ իրանցի մոտ 50 կին զրկվել է Իրան-Բրազիլիա վոլեյբոլի խաղը դիտելու հնարավորությունից: Այս մասին գրում է The Daily Beast-ը: Իշխանությունները համարել են, որ կանանց ներկայությունը ստադիոնում անբարոյական է: Իրանուհիները պնդում են, որ հագնված են եղել համապատասխան կանոնների և միայն ցանկացել են դիտել խաղը: Սա միակ նման խնդիրը չէ, որին բախվել են Իրանի մարզասեր կանայք վերջին ժամանակներում: Տեղի կինոթատրոնները հրաժարվել են ֆուտբոլի առաջնության ցուցադրությունից, քանի որ իշխանությունները հայտարարել են, թե խաղերը չեն կարող ցուցադրվել «խառը» սրահներում:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ