«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վռամական ականները վարչապետի աթոռի տակ

Վռամական ականները վարչապետի աթոռի տակ
13.05.2014 | 11:53

(բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին)


Դուք տեղյա՞կ եք, որ, արգո Հովիկ Արգամիչ Աբրահամյանից բացի, Կառավարական տանը գործում է ստվերային մի վարչապետ։ Լավ, չեմ տանջում արգո ընթերցողիս և մեկեն խոստովանում եմ` ՀՀ ստվերային վարչապետը առաջին կարգի մասնագետ Հ. Ս.-ն է, անունը, հասկանալի է, առայժմ ենթակա չէ գաղտնազերծման։ Այսպես ուրեմն, Արգամիչի գահակալման հաջորդ օրը մի նամակ եմ հղում նրան քաջածանոթ թեմայով. վերջնականապես արգելել հրավառական նյութերի և պայթուցիկների գործածումը, քանզի դրանք խիստ բացասական ազդեցություն են գործում հայ քաղաքացիների նյարդային համակարգի վրա, նաև չարաբաստիկ ազդեցություն են գործում և՛ բնաշխարհի, և՛ կենդանական աշխարհի բնականոն կենսակերպի վրա։ Արգո ընթերցող, դու հաստատ հիշում ես, թե ինչպիսի զվարճալի օրեր մեզ պարգևեցին ՀՀ բարձրագույն կառավարական մարմինները, պատասխանելով մեր հուզախռով բողոքներին առ այն, որ երբ հանրային անասնակերպ Վռամը յուր ծննդյան օրը հրավառում է մութ երկինքը, սույն հրթիռակոծության դղրդյունից դիվահարվում է շուրջ 100 հազար ՀՀ բնակիչ, որոնք, անշուշտ, Վռամի երջանկությանը դեմ չեն, սակայն հաստատ դեմ են տոնանշման նման եղանակին։ Մի խոսքով, ՀՀ հուզախռով քաղաքացիները դիմում են նվաստիս, ես խիստ ոգեշնչվում եմ և պատերազմ եմ հայտարարում հրավառապայթուցիկային մաֆիային, հրապարակում եմ նյութ նյութի հետևից։ Հրավառությունները մի պահ դադարում են, հետո բորբոքվում ավելի մեծ ուժով։ Սակայն սա տրագիֆարսի տրագի մասն է, ֆարսը կառավարության պաշտոնական պատասխաններն են, մեկը մեկեն բարյացակամ և սարկազմով լեցուն։ Վերջին հինգ տարիներին ¥երբ հրթիռակոծություններն ու պայթուցիկագրոհները վերածվել են գերշահավետ բիզնեսի¤, տրագիֆարսը բնավ չի կորցնում սրությունը։ Ինձ և ձեզ ենթարկում են գլխայուղման սարկաստիկ ռմբահարումների։ Ահավասիկ, ՀՀ ԱԻՆ-ը ¥աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանի վավերացմամբ¤ շոյում է մեր պարանոցը, համոզելով, որ 2012-ի հունիսի 28-ին կառավարությունը հանձնարարել է մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեին ՀՀ 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ կատարել և թույլ չտալ Վռամին և մյուս անասնակերպերին դղրդացնել մայրաքաղաքն ու հանրապետությունը։ Այլ, տրագիֆարսով չառաջնորդվող երկրներում նման խնդիրը լուծում են արգելանքով։ Սակայն սարկազմի բացիլները ոչ միայն բույն են դրել մեր կառավարիչների ներաշխարհում, այլև զարգանում են և նոր ասպարեզներ որոնում։ Եվ, խնդրեմ, 7 օրենքներում փոփոխություններ կատարելու համար նրանք ¥հասկանալի է, բացիլների դրդմամբ¤ որոշում են ուսումնասիրել եվրոպական երկրների և ՌԴ փորձը և գտնել ելքը։ Բնականաբար, մինչ շարունակվում են ուսումնասիրությունները, անասնակերպաց զվարճանքը շարունակվում է։ Գործին, այսինքն` տրագիֆարսի սերիալային ընթացքին միանում է ՀՀ ոստիկանությունը, հասարակական կարգի ապահովման վարչության աննկուն պետ և գնդապետ տիար Ա. Կիրակոսյանի խաղադրույքներով։ Դեռևս 2011-ի գույնզգույն աշնանը նա ¥ի պատասխան ՀՀ նախագահին ուղարկված իմ դիմումի¤ հուսալիցք մի գրություն է ինձ գործուղում, առաջին հայացքից ոչ տրագիֆարսիկ, քնարաէպիկական բնույթի, դրվագեմ. «...բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը նվազեցնելու նպատակով... ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավորությամբ և բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ»։ Այն, ինչ խոսք, ստեղծվեց և սպասարկում է գործի գլուխ կանգնած, ներկրող, վաճառող և գործածող վռամների շահերը։
Այստեղ թերևս տեղին է հավելել, որ ոչ պակաս ցնցակաթվածային բովանդակությամբ գրություններ եմ ստացել ՀՀ ֆինանսների նախարարությունից, որոնցում անկեղծ և անշահախնդիր բացատրում էին հրավառության նյութերի համար տրվող լիցենզիաների կարգը ¥դրանք լինում են բարդ և պարզ ընթացակարգով¤, զուգահեռներ էին քաշվում անասնապահության ոլորտում տրվող լիցենզիաների հետ, զգուշացնում էին, որ անհնար է կտրականապես արգելել դրանց ներկրումն ու գործածումը, զի առկա է վտանգը, որ գործունեությունը կտեղափոխվի սև շուկա և կծաղկի ավելի թափով։ Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարությունը լռում է դիվանագիտական համառությամբ։ Այնինչ նախարարության կազմում է գործում «Ակուստիկա» ՓԲԸ-ն, որը կոչված է չափելու աղմկարարությունը և կանխելու դրանք։ Ի դեպ, նշյալ ընկերության տնօրենը հյուրընկալվեց «Իրատես de facto»-ի խմբագրությունում և շատ ուշագրավ փաստեր ներկայացրեց, ի մասնավորի, որ աղմկոտ միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով։ Եվ որ Հայաստանն ու Երևանը չափազանց աղմկոտ են։

Նախորդ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը 2013-ի աշնանը խոստովանում-գլխայուղում էր, թե վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականներ են տրվել պետական կառավարման մարմիններին` կարգավորելու հրավառությունների ոլորտի իրավական դաշտը։ Սակայն վերջին գրությամբ գնդապետ Կիրակոսյանը գլխայուղման գլուխգործոցներ է կերտում, նախ բաղդատում է լիցենզավորման մասին ՀՀ օրենքը, այնուհետ լրջախոհ ոգևորությամբ մեկնաբանում է վարչական տույժերի չափն ու քանակը և անխռով ավարտում նամակը, բացատրելով, որ հրագործական ապրանքների ներկրման և առևտրի նկատմամբ ոստիկանությունը լիազորություններ չունի։ Բայց ով ասաց, որ ունի, ի վերջո, ես ուղերձ եմ հղել ՀՀ վարչապետ հարգարժան Հովիկ Աբրահամյանին և ոչ պակաս պատվելի ոստիկանապետին, սակայն կառավարության ավագ մասնագետ Հայկ Սիմոնյանը վարչապետի լիազորությունները ստանձնելով, այն հասցեագրել է ՀՀ ոստիկանությանը։ Այսինքն, նամակս Արգամիչին չի հասել։ Ի դեպ, վերջերս սույն խնդրի կարգավորմամբ է զբաղվում ՀՀ ՄԻՊ գրասենյակը և առայժմ ստանում է միևնույն տրագիֆարսային պատասխանները։ Ի դեպ, ոստիկանության սահմանած տույժերն ունեն գրեթե զրոյական ազդեցություն։ Եվ ժամանակն է, որ ոստիկանապետ Գասպարյանը լրջորեն զբաղվի գնդապետ Կիրակոսյանի մասնագիտական համապատասխանության հարցով, զի վերջինս համառորեն շրջանցում է հրավառությունների առաջացրած աղմուկի հարցը և թիկունք է կանգնում հրավառողներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ