Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը

Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը
28.03.2014 | 13:45

Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության (ԳՀԱԿ) կենտրոնը հունիսի 10-ին կանցկացնեն «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» խորագրով երկրորդ տարեկան գիտաժողովը։ Վերջին տասնամյակների ընթացքում կանանց մասնակցության զգալի առաջընթաց է նկատվում քաղաքական, տնտեսական ու սոցիալ-մշակութային կյանքում: Օրենսդիր մարմիններում կանանց մասնաբաժինը աճել է, որով նրանք ապահովում են իրենց ներկայությունը տնտեսական կառավարման բարձր էշելոններում: Հասարակական ու ոչ պետական կազմակերպությունների առաջնորդների շրջանակներում կանանց ավելի հաճախ կարելի է հանդիպել: Մշակույթի և արվեստի մեջ կանանց ներդրում ունենալու հանգամանքն աճում է: Չնայած նման առաջխաղացումներին՝ կանայք շարունակում են գրեթե ներկայացված չլինել քաղաքական, տնտեսական, քաղաքացիական ու մշակութային առաջնորդության դաշտում:
Նախատեսված գիտաժողովի շրջանակներում կգնահատվեն կանանց առաջնորդությունն ու դրա զարգացման միտումները հասարակության տարբեր ոլորտներում ու այդ առաջխաղացման իրավական, տնտեսական և սոցիալ-մշակութային խոչընդոտները: Գիտաժողովի ընթացքում Հայաստանում կանանց առաջնորդությանը խոչընդոտող խնդիրներին արդյունավետ ռազմավարական լուծումներ կփնտրվեն՝ հաշվի առնելով գլոբալ համատեքստը:
Գիտաժողովի շրջանակը ներառում է հետևյալ թեմաները՝ «Կանայք, տղամարդիկ և առաջնորդությունը սոցիալական փոփոխության համատեքստում», «Կանանց առաջնորդության առկա գլոբալ և լոկալ տեսությունները և պրակտիկան», «Կանանց առաջնորդությունը քաղաքականության մեջ», «Կանանց առաջնորդությունը տնտեսության և ձեռներեցության մեջ» և այլն։

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ