Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Ռուսները նոր հակաալկոհոլային արշավ են սկսել

Ռուսները նոր հակաալկոհոլային արշավ են սկսել
13.11.2013 | 14:19

ՌԴ կառավարությունը որոշման նախագիծ է պատրաստել, որը թույլ է տալիս ինտերնետով սպիրտային խմիչքների վաճառքը սահմանափակող նոր հակաալկոհոլային օրենքի ընդունումը: Համաձայն ընդունվելիք օրենքի` այն ծնողները, որոնց երեխաները ալկոհոլ են օգտագործում, կենթարկվեն պատասխանատվության: Ռուսաստանում բազմաթիվ են այն կայքերը, որոնք ալկոհոլային խմիչքի ազատ վաճառքով են զբաղվում և ալկոհոլ կարելի է ձեռք բերել օրվա ցանկացած ժամի: Որպես կանոն, նման խմիչքները անորակ են և բավականին մատչելի: Ինչպես հայտնի է, ռուսները համարվում են աշխարհում ամենաշատը սպիրտային խմիչքներ օգտագործող ազգ: Ռուսաստանում պարբերաբար պայքար է մղվում ալկոհոլի օգտագործման դեմ, զանազան հաղորդումներում, թոքշոուներում քննարկվում է այս խնդիրը, որի պատճառով Ռռուսաստանի մանկատները լիքն են հարբեցողների երեխաներով: Մինչ այս արդեն ՌԴ կառավարությունը արգելել էր սպիրտային խմիչքների վաճառքը տեղական ժամանակով օրվա` 23:00 -08:00 ժամանակահատվածում: Սոցցանցերում ակտիվ քննարկվում է կառավարության նոր նախաձեռնությունը, շատերը թերահավատորեն են արձագանքում կառավարության մտադրությանը: Ոմանց կարծիքով սպիրտի արգելմամբ կարող է ավելանալ թմրամոլների թիվը, իսկ Մարիա անունով մի աղջիկ mail.ru կայքի մեկնաբանությունների բաժնում գրում է, թե իրենց գյուղում կարմիր պղպեղի թուրմի 100 գրամանոց շշեր են հայտնվել, որոնք վաճառվում են 25 ռուբլով (մոտ 300 դրամ), երեք հոգի արդեն մահացել է, բայց մեկ է` մարդիկ խմում են: Նման թերահավատությունը մարդկանց մոտ պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի պատմության ընթացքում պարբերաբար տարբեր կառավարողների կողմից հակաալկոհոլային միջոցառումներ են ձեռնարկվել, որոնք ոչ մի օգուտ չեն տվել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ