«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Նույնասեռականի նկատմամբ ատելությունը կարող է ֆաշիզմի վերածվել

Նույնասեռականի նկատմամբ ատելությունը կարող է ֆաշիզմի վերածվել
30.10.2013 | 16:40

Պարզվում է, Հայաստանում «ընդդեմ այլասերման» հանդես եկող լրագրողների խումբ գոյություն ունի, որն իր գլխավոր նպատակն է համարում նույնասեռականների դեմ պայքարը: Նրանք նույնիսկ երեկ ասուլիս են հրավիրել ու հայտարարել, թե նույնասեռականների կողմից նույնասեռականության քարոզչության նկատմամբ անհանդուրժող են լինելու: Չիլիացի մաչոները 2012-ին մարտի 2-ին Չիլիի Սանտյագո քաղաքում ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար սպանել էին 24-ամյա Դանիել Սամուդիոյին: Անհանդուրժող հանցագործները երիտասարդի մարմնի վրա մաշկը դանակով կտրտելով սվաստիկա են գծել: Նրանք տղային ծեծել էին մինչև վերջին շունչը, նրա մաշկը այրել ծխախոտով, ծեծել ապակե շշերով, ջարդել ոտքը ծանր քարով, իսկ հետո թողել, որ արյունաքամ լինի: Դանիելը մահացել էր երեք շաբաթ անց` հիվանդանոցում: Այս տարվա հոկտեմբերի 28-ին դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել հանգացործության չորս մասնակիցներից մեկին` Պատրիսիո Աումադու Գարային: Մյուսներից Ֆաբիան Մորա Մորան ազատազրկվել է 7 տարով, Ալեխանդրո Անգուլո Տապիան և Ռաուլ Լոպեսը` 15 տարով: Դանիել Սամուդիոյի բարբարոսական սպանությունից հետո Չիլիում ավելի հանդուրժող են դարձել ԼԳԲՏ-ների նկատմամբ: Նույնասեռականների դեմ, այսպես ասած, անհանդուրժող հայ լրագրողները նույնասեռականներին իրենց հայտարարություններում անվանում են «պղծագործներ»: Նրանք հայտարարում են, թե չեն հանդուրժելու նույնասեռականության քարոզչությունը: Հարց է առաջանում` նման հայտարարությունը արդյո՞ք ֆաշիզմի քարոզչության տարրեր չի պարունակում և այն ի՞նչ ազդեցություն է ունենում հասարակության վրա առհասարակ: Եթե մարդը իր սեռական կողմնորոշման պառճառով անվանարկվում է որպես պղծագործ, չի բացառվում նրա նկատմամբ նույն վերաբերմունքը, ինչը տեղի է ունեցել Չիլիում: Խնդիրը նաև այն է, որ այս անհանդուրժողականները լրագրողներ են: Տեղին եմ համարում միջանկյալ նշել, որ բառը հզոր զենք է, բառի հետ անհրաժեշտ է զգույշ լինել: Ցավոք, նույնասեռականների դեմ պայքարող լրագրողները շահարկում են իրենց մասնագիտության փաստը իրենց հայտարություններում, պայքարի միջոցառումներում և անգամ նրանց հրապարակումները զերծ չեն սուբյեկտիվիզմի տարրից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ