ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը աչքի ընկող ցուցանիշներ է գրանցել լուսանկարչական ռեկորդակիր մրցույթում

Հայաստանը աչքի ընկող ցուցանիշներ է գրանցել լուսանկարչական ռեկորդակիր մրցույթում
03.10.2013 | 15:02

«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթի մասնակից 55 երկրների մեջ Հայաստանը 4-րդ տեղում է: Առաջին եռյակում են Լեհաստանը, ՈՒկրաինան և Գերմանիան: Ադրբեջանը, չնայած արցախյան լուսանկարները շորթելու իր բոլոր ջանքերին, հայտնվել է վերջին հորիզոնականում: Մենք բեռնել ենք գրեթե 24 000 լուսանկար, ավելի ստույգ` 23 936»,- այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի խորհրդի անդամ, «Վիքին սիրում է հուշարձանները. Հայաստան» մրցույթի համակազմակերպիչ Ալեքսեյ ՉԱԼԱԲՅԱՆԸ, հավելելով, որ մեր ամենաակտիվ մասնակիցները նաև միջազգային փուլով են աչքի ընկնում, 6-րդ և 8–րդ տեղերում գտնվող մասնակիցներ ունենք:

Մրցույթի հայաստանյան հաղթողները պարզ կլինեն նոյեմբերին, միջազգային հաղթողները` դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ «Վիքին սիրում է հուշարձաններ»-ը 2012 և 2013 թվականներին որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ գրանցվել է Գինեսի գրքում: Հայաստանն առաջին անգամ է միացել նրան:
Մրցույթի տեղական հաղթողներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին: Լավագույն լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսի: Առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ: Կլինեն նաև հատուկ մրցանակներ:
Լավագույն 10 լուսանկարներն անցնելու են միջազգային փուլ: Միջազգային ժյուրին կընտրի բոլոր երկրների լավագույն 10 լուսանկարները: Այստեղ ևս կլինեն մրցանակներ և ցուցահանդեսներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ