Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեր «թթվածինը» ապահով Հայաստանում է

Մեր «թթվածինը»  ապահով Հայաստանում է
27.09.2013 | 11:33

Հովվապետական այցով Հայաստան կժամանի աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Ն.Ս.Մ. Միրե-Միրա Թահսին Բեգի որդին` Հազըմ Բեգը։ Հայաստանի եզդիների և, ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի եզդիների համար պատմական իրադարձություն էր 2012 թ. սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում եզդիների սրբատեղիի բացումը, որն օրհնեց համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին սուրբ մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգը: Այս տարի նույն օրը` սեպտեմբերի 29-ին, նույն գյուղում տեղի կունենա եզդիների սրբատեղիի օծման առաջին տարվա տոնակատարությունը։
Հազըմ Բեգի հետ Հայաստան են ժամանել եզդիների հոգևոր առաջնորդանիստից մի խումբ ներկայացուցիչներ: Նրանց ուղեկցում են ազգությամբ եզդի պատգամավորներ և գործարարներ Իրաքից և ՌԴ-ից: Հազըմ Բեգը, եզդիների սրբատեղիի տոնակատարությանը մասնակցելուց բացի, կլինի նաև Հայաստանի Հանրապետության մարզերում, կհանդիպի հայաստանյան հասարակության հետ, կընդունվի պաշտոնական այրերի կողմից:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին Հազըմ Բեգը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կհանդիպի հայաստանաբնակ եզդիների հետ: Պետք է նշել նաև, որ եզդիների հոգևոր առաջնորդները դարեր շարունակ եղել են հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության հավերժ հոսող գետի ակունքում: Առանց սխալվելու կարելի է նշել, որ եզդին հայերի բարեկամ թերևս միակ ժողովուրդն է, որ Մեծ եղեռնի տարիներին պայքարի ելավ Օսմանյան կայսրության դեմ և հիրավի վաստակեց հայ ժողովրդի հետ կողք կողքի կանգնելու, ինչպես նաև հավերժ միասին ապրելու իրավունքն ու մեծ պատիվը:
Ավելորդ չեմ համարում նշել, որ 1915-1916 թթ. Միրե-Միրայի գերդաստանի ներկայացուցիչները 6000 հայ քրիստոնյա են փրկել թուրքական յաթաղանից: Միրե-Միրան Հայաստանի կաթողիկոսին ուղարկած նամակում գրում է. «Սինջար լեռանն ապաստանող 6000 հայ քրիստոնյաների եզդի ազգը անոնց ամբողջությամբ իրենց տներուն մեջ բաժանեցին, պահեցին զանոնք իրենց ուտելիքով, հագնելիքին հոգալով որևէ մեկի թուրքին չհանձնելու պայմանով: Թուրք կառավարությունը միասնաբար խորհրդակցելով, մեզ անվանեցին իրենց մեծ թշնամիները, ինչո՞ւ` որ մենք հայերուն կպահենք»:
Չնայած թուրքերը բազմիցս պահանջել էին, որ եզդիներն իրենց հանձնեն հայերին, սակայն մեր հոգևոր առաջնորդը չի համաձայնում, նա ևս իր զորքով կռվում է թուրքական բանակի դեմ: Ամիսներ շարունակ հայերին ապահով պահելով, հանձնում է անգլիական զորքերի պահպանմանը: Այսօր Հյուսիսային Իրաքում մեր հոգևոր առաջնորդը մշտապես օգնում է քրիստոնյաներին: Առանձին ջերմությամբ է վերաբերվում հայ-եզդիական բարեկամությանը: Այսօր էլ եզդի ժողովուրդը հայության հետ իր ուրույն տեղն ունի նորանկախ Հայաստանի ամրապնդման գործում: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր «թթվածինը» ապահով Հայաստանում է: Ես հավատացած եմ, որ բոլոր հայաստանցիներս առանձնակի ջերմությամբ կընդունենք և կճանապարհենք մեր հոգևոր առաջնորդանիստի սուրբ պատկերանիստ Լալիշա Նուրանի պատվիրակությանը:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորման խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ