Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ռուսական կարոտախտն ու Բրեժնևը

Ռուսական կարոտախտն ու Բրեժնևը
26.05.2013 | 00:48

Ռուսաստանում հասարակական կարծիքի «Լևադա» կենտրոնի անցկացրած ուսումնասիրություններն ապշեցնող են:
Ըստ այդ հարցումների՝ 20-րդ դարի յոթ առաջնորդների շարքում ռուսաստանցիները առավել դրական են վերաբերվում Լեոնիդ Բրեժնևին, ով Եվրոպայում համարվում է ծանրաշարժ, բյուրոկրատացված ու տնտեսական փլուզման եզրին հասցված Խորհրդային Միության խորհրդանիշը:
Պարզվել է նաև, որ ռուսաստանցիների շարքում իրենց դրական վարկանիշով Բրեժնևից մի փոքր հետ են մնում հեղափոխության առաջնորդ Լենինն ու բռնապետ Իոսիֆ Ստալինը, մինչդեռ Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովն ու Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը իրենց վարկանիշով զբաղեցնում են ցուցակի վերջին հորիզոնականները միայն:
Հարցվածների հիսուն տոկոսը պնդել է, թե Ստալինին կա՛մ դրական է վերաբերվում, կա՛մ ավելի շատ դրական, քան՝ բացասական: Իսկ ահա Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Գորբաչովի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների քսանմեկ տոկոսը միայն:
Հարցման արդյունքների այսօրինակ պատկերը ցույց է տալիս, թե պուտինյան վարչակարգը տարիներ շարունակ ինչ քաղաքականություն է իրականացրել և ինչ արժեքներ է փորձել գերիշխող դարձնել ռուս հասարակության շրջանում:
Բրեժնևը խորհրդանշում է Խորհրդային Միության կուշտ, բայց լճացած շրջանը, երբ հանրությանը կերակրում էին կոմունիզմի իդեալներով:
Իսկ ահա ցածր վարկանիշ ունեցող 82-ամյա Միխայիլ Գորբաչովն այսօր էլ իր տեղն ունի Ռուսաստանի քաղաքական կյանքում: Նա ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հրապարակային ելույթներով և քննադատում Ռուսաստանի գործող նախագահին ու նրա վարչակազմը: Ամիսներ առաջ ժողովրդավարական արժեքների ջատագով Գորբաչովը քննադատել էր Կրեմլի նախաձեռնած այն օրենքները, որոնք արգելում են չարտոնված հավաքները, մեծ տույժեր են սահմանում մամուլում զրպարտության համար, զգալիորեն սահմանափակում են խոսքի ազատությունը նույնիսկ համացանցում: Նա կոչ էր անում Ռուսաստանի իշխանություններին՝ չվախենալ սեփական ժողովրդից: Սակայն ինչո՞ւ է ռուս ժողովուրդը վերապահումով վերաբերվում Արևմուտքի համակրանքը վայելող Գորբաչովին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ