Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 
  • Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը

    Օլանդից դժգոհ է ֆրանսիացիների 76 տոկոսը

    07.05.2013| 12:47
    Ֆրանսիացիների ավելի քան 76 տոկոսը դժգոհ է նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից, ով նախագահական ընտրություններում հաղթել է մոտ մեկ տարի առաջ։ Այդ մասին վկայում են երկրում անցկացված սոցիոլոգիական հարցումները։ Ֆրանսիայի դեռևս ոչ մի նախագահ ընտրվելուց 1 տարի անց չի ունեցել այսքան ցածր վարկանիշ հանրության շրջանում, նշում են լրագրողները։
  • ԲՀԿ-ն քվե չի գողանում, ընտրակաշառք է բաժանում

    ԲՀԿ-ն քվե չի գողանում, ընտրակաշառք է բաժանում

    05.05.2013| 16:00
    Անտարբեր քաղաքացին յուրաքանչյուր պետության համար այն բումերանգն է, որը հետ է գնում երկրի քաղաքական էլիտային` որպես ադեկվատ պատասխան հասարակության հանդեպ վերաբերմունքի: Սոցիալական ցանցերն ու հատկապես Ֆեյսբուքն այսօր լի են Երևանի ավագանու ընտրություների վերաբերյալ կարծիք-մեկնաբանություններով: Իշխանական թևի օգտատերերը պասիվ են, ընդդիմադիրները` խիստ ակտիվ, բայց այս պասիվության ու ակտիվության արանքում կա մի շերտ, որն այսօր ընտրության չի գնալու: Ընտրություններից իրականում շատերն են հիասթափված, սակայն երիտասարդների մեջ հանդիպող ձեռնպահ հատվածը այն տեսակն է, որի քաղաքացիական ինքնագիտակցությունը բավականին բարձր է ընտրակաշառք վերցնելու համար:
  • «Ով չի գալիս ընտրության՝ նա բողոքելու տեղ չունի»

    «Ով չի գալիս ընտրության՝ նա բողոքելու տեղ չունի»

    05.05.2013| 15:17
    Ի՞նչ եք ակնկալում Երևանի ավագանու ընտրություններից՝ հարցրել են լրագրողները հանրապետության առաջին նապագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ նա կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում:
  • ՀՀ վարչապետ  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

    03.05.2013| 11:58
    Շնորհավորելով Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ` հույս եմ հայտնում, որ առաջիկայում Դուք լուրջ ուշադրություն կդարձնեք և կնպաստեք մեր հայ գիտնականների մշակումները կյանքի կոչելու գործին:
  • Չորսօրյա անընդմեջ հանգիստ` մայիսի 9-ից

    Չորսօրյա անընդմեջ հանգիստ` մայիսի 9-ից

    02.05.2013| 13:55
    Քիչ առաջ Հայաստանի կառավարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով, որոշում ընդունեց մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին:
  • «Ապարանի Լոռու» մարտահրավերները

    «Ապարանի Լոռու» մարտահրավերները

    02.05.2013| 01:52
    Ինչպես յուրաքանչյուր բարեպաշտ հայկազուն ես էլ երդվյալ պանրասեր եմ։ Ինձ համար էլ առանց պանրի սեղան նստելը համազոր է, զորօրինակ, խաշ ճաշակելուն առանց օղու։
  • «ՀԱԿ-ից սփրթնած իշխանությունից «հ» տառն էլ չի մնալու»

    «ՀԱԿ-ից սփրթնած իշխանությունից «հ» տառն էլ չի մնալու»

    01.05.2013| 19:03
    ՀԱԿ կուսակցության երեկվա նախընտրական հանրահավաքն ուղղված էր երևանյան լսարանին և ամբողջովին նվիրված էր իշխանությունների քննադատությանը: Խոսեցին իշխանությունների հարստություններից և այն մասին, թե հենց որ Երևանի իշխանությունը փոխվի, կփոխվի նաև երկրի վիճակը: ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, օրինակ, «կիսվեց» քարոզարշավից ստացած իր տպավորություններով, ասաց, որ մայրաքաղաքցիները «կարոտ են փոփոխությունների, թեև երևանցիներից դեռևս բոլորը չեն, որ համամիտ են մեզ հետ, որ ավագանու ընտրությունները առաջին և շատ կարևոր քայլն են այս ուղղությամբ», ինչը նշանակում է, թե երևանցիների համար, այնուամենայնիվ, քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն:
  • Մամլո չտեսությո՞ւն

    Մամլո չտեսությո՞ւն

    01.05.2013| 15:36
    Գուցե, քանի որ մեր հեռուստաէկրանն ու ռադիոեթերը ժամանակին եղել են Կենտրոնի, այսինքն` Մոսկվայի գավառական աջակիցները դեռ հեռու-մոտ խորհրդային տարիներին, այսօր էլ ավանդույթը չի մոռացվել, բոցկլտում է անմար կրակի պես։ Եվ վիրավորվում ես ակամա, երբ մոսկովյան «ռեյծինգային» որևէ հաղորդաշարի հայաստանյան պատճենն ուշանում է։ Տխրահռչակ այս երևույթի դեմ պայքարելն անիմաստ է, ժամանակն է սա հիմնավորել և մեր հեռուստառադիոբոսերի համառությունը։
  • Ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերոււմ են Հ1-ն ու հանրային ռադիոն

    Ավագանու ընտրությունների նկատմամբ ամենաքիչ ուշադրությունը ցուցաբերոււմ են Հ1-ն ու հանրային ռադիոն

    30.04.2013| 17:07
    Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, Երևանի ավագանու ընտրությունների մշտադիտարկման արդյունքներով, ընտրարշավի լուսաբանման գործում առավել ակտիվություն է ցուցաբերում «Կենտրոն» հեռուստաալիքը, ոին հետևում են «Երկիր Մեդիան» և «Արմնյուզը»:«Այս առումով «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան» վերականգնել են առաջատարի իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և որոնք զիջել էին 2013 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ:
  • Սիրիայում լրագրող է անհետ կորել

    Սիրիայում լրագրող է անհետ կորել

    30.04.2013| 11:41
    Արդեն 20 օր է, ինչ տեղեկություն չկա Իտալացի լրագրող Դոմենիկո Կիրիկոյի մասին, որ Լիբանանից Սիրիա էր ուղևորվում։ 62-ամյա լրագրողը Լիբանանից դուրս է եկել ապրիլի 6-ին։ Նրա հետ կապ չկա ապրիլի 9-ից։