-
11.05.2024|
00:01
Անօրեններն ամեն պիտի ընկնե՛ն- գնա՛ն, մերժվելով պիտի հավե՛րժ ոտքի չելնեն:
-
-
09.05.2024|
00:01
Թող Քո ողորմության արեգակը ծագի, ուղիղ սրտով մարդիկ թող որ Քեզ ճանաչեն՝ արդարությո՛ւնը Քո միշտ կենդանի:
-
08.05.2024|
00:01
Տէ΄ր, լե΄ր ապաւէն
Հայոց ազատագրութեան երթի զինուորներին,
Քո ամուր ձեռքով ուղղորդիր նրանց
դէպի Արդարութիւն և Յաղթանակ:
-
07.05.2024|
00:01
Արտաքնահարդար բաժա՛կս անմաքուր,
ծեփված ու ներկված որմը՛ս գարշելի:
-
06.05.2024|
00:01
Անճա՛ռ Ահավո՛ր,
ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս՝
չերկնչել Քեզնից:
-
05.05.2024|
00:01
Մշակությունս փոքր է,
մի՛ թող, որպես անբերրի հողում
սերմանվող՝ իզո՛ւր ջանքերով
անպտուղ մնալ:
-
04.05.2024|
00:01
Թող չլինի՛ ինձ՝ երկնել,
սակայն ծնունդ չունենալ...
-
03.05.2024|
00:01
Թող չլինի՛ ինձ՝ առա՛ջ ընթանալ,
սակայն չհասնել, Քե՛զ ձայնել...
-
02.05.2024|
00:01
Թող չլինի՛ ինձ՝ կո՛ւրծք ծեծել,
սակայն, ողորմությունից
մնալ ձեռնունայն...