ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այդ մարդիկ իրենց կաշվի վրա պետք է զգան հանրային՝ համատարած ու կոշտ պահանջը

Այդ մարդիկ իրենց կաշվի վրա պետք է զգան հանրային՝ համատարած ու կոշտ պահանջը
11.05.2024 | 21:34

Երեկ երեկոյան իր ամփոփիչ խոսքում Բագրատ Սրբազանը հռչակեց նոր թիրախային մարտավարություն՝ ընդդեմ պիղծ ռեժիմի ՔՊ-ական ու պետական սպասավորների։

Ես շատ ուրախ եմ, որ այդտեղ արտացոլված է այն հասուն մարտավարությունը, որի մասին մենք՝ Աշխարհաժողովի ներկայացուցիչներս, անընդհատ խոսում էինք 2021 թվականից։

Դա ցանցային մարտավարությունն է՝ թիրախային ու ասինխրոնիկ մեթոդներով։

Հիմա կոնկրետ, թե ինչ պետք է անել այն անհատների ու խմբերի հետ, որոնք այս պիղծ ռեժիմի տիրապետության տարիներրին կորցրել են իրականության ու չափի զգացումը սեփական անվտանգության զգացման հետ մեկտեղ։

ՔՊ-ն ու պետությունը ներկայացնող բոլոր առանցքային դեմքերի հետ պետք է մտնել երկխոսության մեջ, ներգրավելով բոլոր հարազատներին, բարեկամներին ու ծանոթներին, Սրբազանի խոսքերով ասած, նրանց հետ սուրճ ու թեյ խմելով։

Այս հարցում ոչ մի մերձավոր ու ծանոթ (առաջին դասարանի ուսուցիչ, բանակի ընկեր…) ավելորդ չէ։

Այդ մարդիկ իրենց կաշվի վրա պետք է զգան հանրային՝ համատարած ու կոշտ պահանջը։ Նրանց հասցնել է պետք այն ուղերձը, որ նրանց և մերձավորների կյանքը վտանգված է այն պահից սկսած, երբ նրանք ընտրեն պիղծ ռեժիմին սատար կանգնելու ճանապարհը։

Բացատրել է պետք, որ այդ մարդիկ ու նրանց մերձավորները միայն մթի պայմաններում և պատերի տակով կտեղաշարժվեն, եթե խոհեմություն չունեցան դիստանցավորվել պիղծ ռեժիմից։

Վերջում էլ նրանց սպասում է ահեղ տրիբունալ։ Հենց հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում նախապատրաստելու դատական ամբողջ գործընթացը, որն անխուսափելիորեն կայանալու է իշխանափոխությունից հետո։ Ահռելի փաստագրական ու ապացուցողական նյութ է հավաքվել, փառք Աստծո, համացանցը տալիս է այդ հնարավորությունը։ Մեկ առ մեկ փաստագրված են պիղծ ռեժիմի սպասավորների քայլերը։

Բարեբախտաբար, ես իմ շրջապատում նման ծանոթ չունեմ, վաղուց եմ մաքրել դրանց իմ տեսադաշտից։

2018 թվականից իմ շրջապատում, իհարկե, կան պետական ծառայության մեջ գտնվողներ, բայց նրանցից ոչ մեկը չունի պիղծ ռեժիմում առանցքային ու իրենից վտանգավորություն ներկայացնող գործառույթ։

Սակայն ես ամեն ինչ անելու եմ, որ իմ թաղի խանութում օրը ցերեկով, լպիրշ հայացքը դեմքին ու շորտեր հագած Անդրանիկ Քոչարյանը չերևա։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ