ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ցնցված եմ ազնիվ, անկեղծ, մտահոգ, խաչապաշտ, Աստվածասեր հայ մարդկանց աջակցությունից

Ցնցված եմ ազնիվ, անկեղծ, մտահոգ, խաչապաշտ, Աստվածասեր հայ մարդկանց աջակցությունից
27.08.2024 | 11:50

Հարգելի, սիրելի կարեկից, բանական համախոհներ, իսկական հայեր,

շնորհակալ եմ այն մտահոգության համար, որն արտահայտում եք իմ և իմ ընտանիքի անվտանգության վերաբերյալ։

Շնորհակալ եմ ձեր բոլոր խրատների և զգուշացումների համար։

ՈՒշագրավ է, որ բոլորդ` ծանոթ, թե անծանոթ, ինձ ասում եք.

«Դու չիդես ըսոնք ինչ կեղտեր են, ինչերի են ընդունակ։ Մի քայլե նեղ փողոցներով, ոչ մարդաշատ վայրերում, փողոցները զգույշ անցիր, պայուսակդ փակ պահիր, ըսոնք պոդոնոկ են, հեչ մի սրբություն չունին։ Դու չիդես միլիցեքի ստորության չափը, դու չիդես, թե ում կարող են վարձել և ձեր տուն ուղարկել, նույնիսկ ծանոթ մարդու միջոցով, մտնեն ձեր տուն։ Դու չիդես, թե ԱԱԾ-ում ինչ կռիսներ կան, ինչի են ընդունակ»:

Ձեր հորդորները, զգուշացումները ի ցույց են դնում թուրք նիկոլի ռեժիմային իշխանության մերկությունը, թուլությունն ու սադրիչ, դաժան մեթոդները։

ՈՒզում եմ իմանաք`ձեր բոլոր զգուշացումներին հետեւում եմ, շնորհակալ եմ։

Ես ցնցված եմ ազնիվ, անկեղծ, մտահոգ, խաչապաշտ, Աստվածասեր հայ մարդկանց աջակցությունից։

Աստված օգնի և օրհնի ձեզ։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3095

Մեկնաբանություններ