ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վաշինգտոնի «Ջայընթ» սուպերմարկետի գներով մի քանի դաստա խառը կանաչի էր նաղդում խեղճերի վրա

Վաշինգտոնի «Ջայընթ» սուպերմարկետի գներով մի քանի դաստա խառը կանաչի էր նաղդում խեղճերի վրա
15.07.2024 | 09:11

Էն տարիներին, երբ ես ամերիկյան գրասենյակի տնօրեն էի, ամերիկացիք շատ հաճախ էին մեր տուն գալիս։ Էդ տարիներին լույսի հետ հաճախ հեռախոսներն էլ էին անջատվում։ Ես բոլորին իմ մոտակայքում էի տեղավորել, որ եթե ինչ-որ խնդիր լիներ, մոտ լինեին։ Ու եթե, ասենք, հանգստյան օրերին մի կարևոր հարց էր լինում, գալիս էին, տանը քննարկում էինք։

Ու ամեն անգամ գալիս հետները կանաչի էին բերում։ Տանը լիքը կանաչի, սրանք կանաչին ձեռները ներս էին մտնում։ Ես ոչ մի կերպ չէի հասկանում էդ տարօրինակ ամերիկյան սովորույթի իմաստը, մինչև մի օր պատահաբար լուսամուտից դուրս չնայեցի։

Ուրեմն՝ Վարսիկ տատին, որ մեր կողքի բակից էր, ամեն օր փողոցում՝ հենց մեր դալանի դիմաց կանգնած, կանաչի էր ծախում։ Վարսիկը մի բառ անգլերեն չգիտեր, բայց իրան թվում էր, որ եթե շատ բարձր ռուսերեն խոսի՝ էն իրա ջարդուխուրդ եղած ռուսկի յազիկով, անգլերեն կստացվի։

Հենց Վարսիկը տեսնում էր ամերիկացիներին, որ ուզում են իմ դալանը մտնել, դեմները կտրում էր ու գոռում՝ կուպի՛ կանաչի, խառո՛շի կանաչի, սվեժի՛, սվեժի՛... Ամերիկացիք հանգիստ ժողովուրդն են, բարձր ձայնից խուճապի մեջ են ընկնում։ Դրա համար՝ հենց Վարսիկը սկսում էր գոռալ, մտածում էին, որ հես ա խփելու ա իրանց, ու պատրաստ էին ամեն ինչ անել, մենակ թե պրծնեն։ Վարսիկն էլ՝ առիթից օգտվելով, Վաշինգտոնի «Ջայընթ» սուպերմարկետի գներով մի քանի դաստա խառը կանաչի էր նաղդում խեղճերի վրա, նոր թույլ էր տալիս, որ դալան մտնեն։

Մեր տան տարբեր անկյուններում, կտորե մեծ ու փոքր տոպրակների մեջ էնքան չորացրած կանաչի էր հավաքվել, որ հանգիստ կարելի էր համեմունքների խանութ բացել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8780

Մեկնաբանություններ