ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ցավոք, Հայաստանում նույնիսկ Василий Алибабаевич-ներ չկան

Ցավոք, Հայաստանում նույնիսկ Василий Алибабаевич-ներ չկան
27.06.2024 | 11:01

ԵՊՀ-ն ունի շուրջ 3000 աշխատակից և 14000 ուսանող:

Ընդ որում, աշխատակիցներից 2400-ը դասախոսներ են (դոցենտներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ), այսինքն` բարձր կրթական ցենզ և ձևավորված աշխարհայեցողություն ունեցող անձինք:

Փաշինյան Նիկոլը, ընդամենը երեք անձի օգնությամբ, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակեց մի ՔՊ-ական սորոսականի, որը ԵՊՀ-ականների շրջանում բացարձակապես չուներ տարրական աջակցություն և հենարան: Սակայն, մեկ-երկու ամիս անց պարզվեց, որ ԵՊՀ-ի «բարձր կրթական ցենզ և ձևավորված աշխարհայեցողություն» ունեցող դոցենտներից, պրոֆեսորներից ու ակադեմիկոսներից չգտնվեց գեթ մեկը, ով հրապարակայնորեն և հստակ դեմ արտահայտվեր Փաշինյան Նիկոլի` ընդամենը երեք անձի օգնությամբ, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակված ՔՊ-ական սորոսականին:

Նույնը` Հայաստանի պարագայում:

Մեր երկրում դե յուրե բնակվում է շուրջ 3 միլիոն անձ, որոնցից չափահաս են, ենթադրաբար` 2.3 միլիոնը:

Ըստ ձեզ, ի սկզբանե, որքա՞ն էր նիկոլականների քանակը` 10՞, 80՞, 150՞: Լավ, թող լինի 500: Հավատացեք, որ 2.3 միլիոնի դեպքում դա չնչին թիվ է: Եվ, ի՞նչ:

Նիկոլականները, պայմանական` 500 հոգին, Հայաստանի հետ կարողանում են վարվել այնպես, ինչպես ցանկանում են:

Փաստերը ցույց են տալիս, որ այսօր նրանց, պայմանական` 500 հոգուն, գրեթե բոլորն են ենթարկվում:

Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս կարող է ուղղել ստեղծված իրավիճակը` «բարձր կրթական ցենզ և ձևավորված աշխարհայեցողություն ունեցող» ԵՊՀ-ի դասախոսնե՞րը, պրոֆեսորնե՞րը, ակադեմիկոսնե՞րը:

Իհարկե` ոչ:

Բա, ո՞վ:

Ո՛չ ոք:

Կամ իրավիճակը չի փոխվի, կամ` պետք է սերունդներ կրթենք և սերնդափոխությանը սպասենք:

Կա նաև երրորդ տարբերակը` փաշինյաննիկոլին փոխարինել նիկոլփաշինյանով:

Ենթադրում եմ` հայազգի բնակիչները կնախընտրեն հենց երրորդ տարբերակը և ամեն ինչ կսկսվի 0-ից:

Այդպիսին է հայազգի բնակչությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

ՀԳ.

Հիշեցի «Джентльмены удачи» ֆիլմը, որտեղ Василий Алибабаевич-ն ասում էր` «И я за какой-то паршивый… четырнадцать лет эта гадюка терпеть буду, который старуха в колодец положила?! Вы как хотите, а я иду в милицию»: Ցավոք, Հայաստանում նույնիսկ Василий Алибабаевич-ներ չկան:

Դիտվել է՝ 2654

Մեկնաբանություններ