ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀՀ քաղաքական ղեկավարությունը գտնվում է թուրք-ադրբեջանական կոշտ վերահսկողության ու թելադրանքի ներքո

ՀՀ քաղաքական ղեկավարությունը գտնվում է թուրք-ադրբեջանական կոշտ վերահսկողության ու թելադրանքի ներքո
26.01.2024 | 13:42

Պաշտոնական Երևանի կողմից ականապատված տարածքների լրացուցիչ քարտեզների փոխանցումն Արցախը հայաթափած, ՀՀ տարածքը բռնազավթած, հայ ռազմագերիներին սպանած ու պատանդած, զօրուգիշեր Հայաստանին նոր ցեղասպանությամբ սպառնացող Ադրբեջանին ընդամենը նշանակում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը գտնվում է թուրք-ադրբեջանական կոշտ վերահսկողության ու թելադրանքի ներքո։

2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր Հայաստանի Հանրապետության սողացող կապիտուլյացիան օրեցօր ուժգնանում է՝ աստիճանաբար ընդունելով գաղութացման բնույթ, որին էլ հետևելու է ֆիզիկական բնաջնջումն ու հայաթափումը։ Նախ, Սյունիքն ու Սևանի ավազանն են բռնազավթվելու, ապա երկիրը արագորեն հայաթափվելու է, բնակչության մի մասն էլ՝ թուրքանալու։

Հայաստանի ներկա խամաճիկ իշխանությունը, ինքնապաշտպանության բազմաշերտ համակարգ կազմակերպելու փոխարեն, օժանդակում է թշնամու ցեղասպան զինված ուժերին, ամրապնդում նրանց ձեռքբերումները, ճանապարհ հարթում նրանց հաջորդ հարձակումների համար։ Ուրիշ ի՞նչ կերպ կարելի է բնորոշել փաշինյանական խունտայի նշված քայլերը, եթե ոչ կոլաբորացիոնիզմ՝ թշնամու հետ համագործակցություն։ Այսպես շարունակվելու դեպքում ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը։ Պետք է պատրաստվել համաժողովրդական ինքնապաշտպանության, այլապես ոչ հեռու ապագայում ականատեսն ենք դառնալու Հայաստանի լիակատար կործանման ու հայկական քաղաքակրթության կտրուկ ընդհատման։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2780

Մեկնաբանություններ