ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ձևավորել ազգային միասնական օրակարգ

Ձևավորել ազգային միասնական օրակարգ
17.07.2023 | 10:51

Դժվար է ապրել անբովանդակ աշխարհում, սակայն առավել դժվար է բովանդակություն ստեղծելը։ Խոսքս բնավ անձնական կամ նեղ միջավայրի մասին չէ․ այստեղ շատ թե քիչ հնարավոր է մի բան անել։

Այն բովանդակությունն ու օրակարգը, որ բերել են այս իշխանությունները, հաստատելով նոր կարգեր՝ «ժողովրդավարական բռնապետություն», չի կարող ապահովել մեր անվտանգությունը, առավել ևս՝ զարգացումը։ Այսպես եմ կարծում, քանզի փորձը ցույց տվեց, որ նրանք չեն ընդունում ոչ մի մասնագիտական կարծիք և միայն սևեռված են իրենց թեկուզ ձախողված նպատակներն իրագործելու վրա։ Ակնհայտ է, որ այդ ամենը ոչ մի կապ չունի մեր ազգային մշակույթի և արժեհամակարգային բավանդակության հետ, առավել ևս, չի հանգեցնելու խաղաղության։ Մեր բոլոր խնդիրները հենց այստեղից են գալիս և ավելի քան երեսուն տարվա վաղեմություն ունեն։

Սիրելի՛ հայեր, գոնե հիմա պետք է գիտակցենք, որ քանի դեռ մենք չենք ձևավորել ազգային միասնական օրակարգ, շարունակելու ենք մնալ այս վիճակում։ Հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ դրանում։ Քաղաքական դաշտը կարծես ամլացել է․ չունի ուրիշ ոչ մի խոսանյութ՝ բացի սև ու սպիտակից, հին ու նորից, հող հանձնողից ու ոչմիթիզականից, պատերազմողից ու խաղաղարարից: Էլ չեմ խոսում աջ ու ձախ կողմնորոշումից ու սրա-նրա պոչի տակ հայտնվելուց։ Չես հանդիպի որևէ լուրջ քննարկման մեր հայրենիքի զարգացման ու բարգավաճման վերաբերյալ, հայոց բանակը հզորացնելու և այդպիսով մեր բռնազավթված հայրենիքին տեր կանգնելու վերաբերյալ։ Սրան բռնեցին, նրան ազատեցին... Կարծես համակենտրոնացման ճամբարում լինենք։ Չերկարացնեմ։

Ավելի լավ է դո՛ւ լինես քո գլխի տերը, թեկուզ այն քարի՛ն դնես, քան հազար ու մի տեր ունենաս, հազար մազ պոկող ու գլխիդ դմփող ունենաս։ Այս պարզ բանը այդպես էլ չենք ուզում հասկանալ։ Ու քանի դեռ դա չենք գիտակցել ու դարձրել կենսունակ օրակարգ, բոլոր հարցերը կմնան առկախված, հզոր ազգային պետությունը կմնա սարերից այն կողմ, իսկ այս կողմում կմնան ու կշատանան չլուծված հարցերը՝ Արցախ, Մատենադարան, Ամուլսար, ալան-թալան և այլն, և այլն։ Մեր հոգևոր կենտրոնի դերակատարումն էլ՝ համերաշխություն սերմանել ու համախմբել բաժան-բաժան եղած հայությանը, կմնա անկատար ու հեռավոր երազանք։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ