Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ստեղծվել է գեներալ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն

Ստեղծվել է գեներալ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն
17.04.2023 | 23:38

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցված շինծու քրեական գործով մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց:

Գեներալի նկատմամբ հարուցված քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում։

Գրիգորի Խաչատուրով քաղաքացու, զինվորականի, հայրենասերի իրավունքների պաշտպանությունը Հայաստանի յուրաքանչյուր պատասխանատու և արդարամիտ քաղաքացու պարտքն է։

Սույնով տեղեկացնում ենք, որ ստեղծվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնություն։

Նախաձեռնության անդամներն են՝

1. Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյան

2. Պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյան - «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ, խորհրդի անդամ

3. Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան - «Պահեստազորի սպաների» շարժում, համահիմնադիր

4. Պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյան - «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ, համահիմնադիր

5. ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյան

6. Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան

7. «Germolio» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյան

8. ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյան

9. 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայր Աննա Մկրտչյան, «Որդիների Կանչ» ՀԿ

10. 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայր Արա Ռոստոմյան, «Որդիների կանչ» ՀԿ

11. Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյան

12. «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյան

Հանրային պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, պահանջել օրվա իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ