Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Շրջել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված խաղաքարտերը

Շրջել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված խաղաքարտերը
06.04.2023 | 22:41

Մեր թշնամի թուրքերը շատ լավ գիտեն Ազգայինի ուժը, դրա համար էլ իրենց գործակալները Հայաստանում զբաղվում են ապազգային գործունեությամբ և Ազգային զարթոնքի կանխմամբ:

1907թ. գերմանաբնակ հրեա Ալեքսանդր Պարվուսի միջնորդությամբ գերմանաբնակ հրեաների սոցիալ-դեմոկրատական հիմնադրամի փողերով ֆինանսավորվեցին երիտթուրքերը, ովքեր արդեն հաջորդ տարի դարձան իշխանության փայատեր Օսմանյան կայսրությունում, իսկ 1913թ. հեղաշրջման արդյունքում Բարձր դռան սուլթանատի ողջ իշխանությունը դարձավ իրենցը:

Սոցիալ-դեմոկրատական ֆաշիզմը, որը հաստատվեց երիտթուրքերի կողմից, կրում էր արտաքին ուժեղ ազդեցություն, մերժում էր թուրքական ազգայնականությունը, բայց լիովին կողմ էր բռնաճնշման և ցեղասպանության շարունակման քաղաքականությանը. հատուկ ընդգծեմ, որ թուրք լիբերալները և սոցիալ-դեմոկրատները նույնպես դեմ չէին և հիմա էլ դեմ չեն հայության, հույների և առհասարակ Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնությունների վերացմանը, բացառությամբ՝ հրեաների:

Երիտթուրքերի իշխանության շրջանում, չնայած հայոց և այլ ազգային փոքրամասնությունների ցեղասպանության, թուրքական իշխանությունը և ազդեցությունը թուլացավ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում Օսմանյան աշխարհակալ կայսրությունից դեյուրե մնաց Անկարան, Ստամբուլը և մի քանի շրջաններ:

Հենց այդ ժամանակահատվածում հայտնվեց ներկայիս թուրք-ազգայնականության հիմնադիր Մուստաֆա Քեմալը, ով Սևրյան թուրքիայի տարածքը բազմապատկեց այնքան, որ կապիտուլացված Օսմանյան կայսրությունը երկու տարում վերածվեց երկու ճակատներում բացառապես հաղթանակներ տոնող ազգային ավտորիտար հանրապետության:

Ով-ով, բայց թուրքերը շատ լավ են հասկանում, որ հենց թուրքական ազգայնականությունը փրկեց նրանց կատարյալ ջախջախումից ու առհասարակ Մերձավոր արևելքում փոքրիկ գաղութ դառնալու հեռանկարից. Ազգային պետության զորեղության վառ դրսևորումը նրանք իրենց կաշվի վրա են զգացել, տեսել են ազգայինի ուժը և հետևանքները, երբ ջախջախվածը մի քանի ամսում ու տարվա ընթացքում վերածվում է հզոր հաղթողի:

Հենց սա է պատճառը, որ Թուրքիայի հայաստանյան գործակալները արագորեն շտապում են փակել Հայկական հարցը և իրականացնում են պրոթուրքական խաղաղության քարոզ. թուրքերը սարսափահար են լինում Հայկական ազգային զարթոնքից`լավ հասկանալով, որ այն կարող է ամբողջությամբ շրջել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված խաղաքարտերը և դասավորել դրանք Հայոց օգտին:

Մի անգամ Հայկական զորքերը ազատագրել են Արցախը, երկրորդ անգամ նույնպես հնարավոր է, եթե լինի Ազգային զարթոնք:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 4334

Մեկնաբանություններ