Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում լարված իրավիճակ է

Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում լարված իրավիճակ է
31.01.2021 | 21:01

Այսօր Մոսկվայում եւ ՌԴ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Հունվարի 23-ի ակցիաներից հետո կազմակերպիչները հայտարարել էին մեկ շաբաթ հետո նոր ակցիաների մասին։ Իշխանությունները բավական կոշտ են արձագանքել, Մոսկվայում երեկվանից փակվել են քաղաքի կենտրոնն ու այդ շրջագծով մետրոյի 7 կայարանները։ Մոսկվայում 7 փակ կայարանններին գումարվել են եւս 2-ը, իսկ ուրիշ 5 կայարաններում մարդկանց ձերբակալում են հենց ստորգետնյա սրահներում՝ վագոնից դուրս գալիս։ Արգելափակվում են գրեթե բոլոր կայքերը, որոնք լուսաբանում են ակցիաները «մասնակիցների թվի ուռճացման» մեղադրանքով։ Մասնակիցների պաշտոնական թիվը «մի քանի տասնյակ է» եւ չպիտի գերազանցվի։ ՌԴ Պետդումայում առջարկել են բողոքի ցույցերի մասնակիցների թվի գերազանցումը հավասարեցնել «հայրենիքի դավաճանության» եւ մեղավորներին ենթարկել մինչեւ 15 տարի ազատազրկում նախատեսող քրեական հետապնդման։


Ոստիկանների շղթաները սանրում են կենտրոնական փողոցներ ու նրբանցքները եւ բակերը, ձերբակալելով յուրաքանչյուրին, ով կհայտնվի տնից դուրս։
Դոժդ հեռուստաալիքը ուղիղ միացումներ է արել ՌԴ քաղաքներից:

Դիտվել է՝ 7536

Մեկնաբանություններ