ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հարյուրավոր հայեր փակել են Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին

Հարյուրավոր հայեր փակել են Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին
17.10.2020 | 15:45

Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել են Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ:

Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Արցա՛խ, Արցա՛խ» ու նշել, որ Արցախը Հայաստան է, իսկ Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են: Նրանք ծածանել են «Վե՛րջ տվեք ահաբեկչությանը», «Արցախի ժամանակն է», «Արցախը Հայաստան Է», «Հաղթելու ենք» բովանդակությամբ պաստառներ՝ Եվրոպային հորդորելով արձագանքել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին ու դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցի միջոցով ցանկանում են աշխարհին տեղեկացնել, որ հայրը համախմբված են և անպայման հաղթելու են: Նրանք ընդգծել են, որ հայ զինվորը մենակ չէ: «Սիրելի՛ հայեր, մենք պետք է միասնական լինենք. այդպես կարող ենք հաղթել: Մենք տանը քնած ենք, իսկ հակառակորդը ռումբ է գցում մեր տան մեջ. դա հե՞շտ է: Հաղթելու ենք»,- շեշտել են բողոքի ակցիայի մասնակիցները:


Նմանատիպ բողոքի ակցիաներ աշխարհասփյուռ հայությունն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային։

Դիտվել է՝ 4091

Մեկնաբանություններ