«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Տարոն Մարգարյան. «Մենք պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը»

Տարոն Մարգարյան. «Մենք պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը»
17.11.2016 | 17:27

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ հյուրընկալել է տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը պետության ու քաղաքամայր Երևանի զարգացման գործում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին շնորհավորել է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրվա առթիվ ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երիտասարդության կողքին:

«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և բուհերի ուսանողական խորհուրդների ու երիտասարդական ՀԿ-ների միջև ձևավորվել է իսկապես հաջողված ու արդյունավետ համագործակցություն: Վստահեցնում եմ, որ որդեգրած մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական և մենք մշտապես պատրաստ ենք լսել ու քննարկել երիտասարդների կառուցողական բոլոր այն առաջարկները, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Հենց երիտասարդներին ու հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը, ինչը, համոզված եմ, կշարունակեք կատարել մեծ նվիրումով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Ուսանողության միջազգային օրվա առթիվ ներկաներին շնորհավորել է նաև միջոցառմանը ներկա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:
Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ, Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած զգալի ներդրման, ինչպես նաև երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Հասմիկ Ափյանը, Ներսիկ Մարգարյանը և Գոռ Վարդանյանը:
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն էլ պարգևատրվել է Երևանի քաղաքի զինանշան հուշամեդալով:
Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերի առթիվ Երևան քաղաքում երիտասարդության հարցերում ունեցած ներդրման և ակտիվ գործունեություն ծավալելու համար բուհերի ուսանողական խորհուրդների մի շարք ներկայացուցիչներ ու երիտասարդական հասարակական կազմակերպություններ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ