Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Եղվարդ-Նոր Հաճն վազուրդիում գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը պարզվել է

Եղվարդ-Նոր Հաճն վազուրդիում գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը պարզվել է
06.07.2016 | 16:21

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Եղվարդ-Նոր Հաճն վազուրդիում գնացքի տակ ընկած և մահացած մոտ 40-45 տարեկան կինը որպես անհայտ կորած որոնվող Անուշ Գասպարյանն էր:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հունիսի 30-ից որպես անհայտ կորած որոնվում էր 1974 թ. ծնված Անուշ Գասպարյանը /բնակվում էր Շրջանցիկ թունել 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, տառապում էր «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հիվանդությամբ/:


Նաև հայտնվել էր, որ հուլիսի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում բեռնատար գնացքը վրաերթի էր ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետև հուլիսի 3-ին հիվանդանոցում մահացել:

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ