Սուրբ Գահի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլին քննադատել է Իռլանդիայում վերջերս անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնցով բնակչության մեծամասնությունն աջակցություն է հայտնել միասեռ ամուսնություններին։ «Կարծում եմ՝ չի կարելի խոսել միայն քրիստոնեական արժեքների պարտության մասին։ Պարտվել է ողջ մարդկությունը»,- կարդինալի խոսքերն է մեջբերել Deutsche Welle-ը: