«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Անկարգություններ Ստամբուլում. 136 մարդ բերման է ենթարկվել

Անկարգություններ Ստամբուլում. 136 մարդ բերման է ենթարկվել
02.05.2015 | 12:36

CNN Turk-ի հեռուստակայանի հաղորդումից երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ՝ կարմիր դրոշները ձեռքներին, ճեղքում Ստամբուլի Թաքսիմ հրապարակը շրջափակած ոստիկանների շղթան և համախմբվում հրապարակի կենտրոնում։ Haberler TV-ի ռեպորտաժում, մեկ այլ վայրում ոստիկաններն արցունքաբեր գազով փամփուշտներ են կրակում ցուցարարների ուղղությամբ։
Հազարից ավելի ցուցարարներ հավաքվել էին Թաքսիմից ոչ հեռու` Բեշիքթաշի հրապարակում: Արհմիությունների ձախ ուժերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ երթով շարժվելու են դեպի Թաքսիմ։ Նրանց դեմ անվտանգության ուժերն արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ են կիրառել։
Հազարավոր ոստիկաններ շրջափակել են Թաքսիմ հրապարակը և հարող փողոցները` ցույցերը, բողոքի ակցիաները և հնարավոր անկարգությունները կանխելու նպատակով։ Արգելափակված է տրանսպորտի աշխատանքը, օդից իրավիճակին հետևում են ոստիկանական ուղղաթիռներից:
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանները հինգ մարդ են կալանավորել Թաքսիմին հարող Օքմեյդանի շրջանում, նրանց մոտ հակագազեր և անկարգությունների ժամանակ օգտագործվող այլ իրեր են հայտնաբերվել։ Ավելի ուշ, Hurriet Daily News-ը հաղորդեց, որ Թաքսիմի հրապարակի մերձակայքից 136 մարդ է բերման ենթարկվել։ Թուրքիայի ոստիկանությունը բերված է բարձր զգոնության աստիճանի։ Ոստիկանական ուժերը ավելացվել են։ Anadolu-ի փոխանցմամբ՝ 10 հազար ոստիկան է վերահսկում Ստամբուլի կենտրոնը։ Անվտանգության ուժերը ստուգումները սկսել էին դեռ երեկ։ Ստամբուլի ոստիկանության դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, որ հինգշաբթի օրը ոստիկանները 101 «մոլոտովի կոկտեյլ»-ներ են հայտնաբերել, այլ նյութեր, կազմակերպական փաստաթղթեր։ Մայիսի 1-ը Թուրքիայում լարված է անցնում: 1977- ի մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակում բախումների, բռնաճնշումների հետևանքով 34 ցուցարար էր սպանվել։ Մինչև 2010-ը Թաքսիմը մայիսի 1-ին փակ էր, ցույցերն ու հավաքները՝ արգելված։ Արգելքը վերացնելուց հետո 2013-ին բախումներ եղան անվտանգության ուժերի և ցուցարարների միջև, որոնք մի քանի օր շարունակվեցին։ Բախումներից հետո Գեզիի հրապարակում սկսվեցին հակակառավարական երկարատև բողոքի ակցիաներ և անկարգություններ, նաև զոհեր եղան։ Այս տարի հրապարակը արգելափակված է։ Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ սահմանափակ թվով ցուցարարների կթույլատրվի Թաքսիմ հրապարակ մտնել՝ հարգանքի տուրք մատուցելու 1977 թվականի զոհերի հիշատակին։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկություն է հայտնել, որ մայիսի 1-ը Թուրքիայում նշվի տոնական տրամադրություններով՝ առանց սադրանքների։ Ստամբուլի Dogan news-ը ուղիղ հեռարձակմամբ ցույց էր տալիս, որ Ստամբուլում արդեն վիրավոր ցուցարարներ կան, որոնց տեղում օգնություն էր ցուցաբերվում, իսկ Ստամբուլի թաղամասերից մեկում ցուցարարների մի խումբ բարիկադներ էր կառուցել և ոստիկանների ու ոստիկանական մեքենաների ուղղությամբ քարեր և պայթուցիկներ էր նետում։

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ