Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Այնթափում Հայոց ցեղասպանության համար ներողություն են խնդրել

Այնթափում Հայոց ցեղասպանության համար ներողություն են խնդրել
25.04.2015 | 14:15

Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության անդամները 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար միջոցառում են կազմակերպել։
Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Այնթափի Յեշիլսուի այգում HDP-ի անդամներն ապրիլի 24-ին սգո միջոցառում են կազմակերպել Ցեղասպանության զոհերի հիշատակի համար։ Հավաքվածները նստացույցի միջոցով իրենց վշտակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ պարզելով, «1915-ի Հայոց ցեղասպանության համար ներողություն ենք խնդրում հայերից» պաստառներ։
Մասնակիցներից Ջելալ Դենիզը նշել է, որ 100 տարի առաջ հայերին և ասորիներին երիտթուրքերը ցեղասպանության են ենթարկել։

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ