ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Այցելություն տարեց կանանց

Այցելություն տարեց կանանց
08.03.2015 | 22:55

Կանանց միջազգային օրը անակնկալ այցելություններ են կազմակերպվել ցեղասպանությունը վերապրած, հարյուր և ավելի տարեկան, ինչպես նաև տուն-ինտերնատներում բնակվող կանանց: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով տոնի կապակցությամբ` վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ են հանձնել: Տարեց կանայք, գնահատելով իրենց նկատմամբ մշտական ուշադրությունը, շնորհակալություն են հայտնել քաղաքապետին որդիական հոգածության համար:

Տուն-ինտերնատ այցերն ուղեկցվել են մշակութային հագեցած միջոցառումներով: Իրենց ելույթներով բարձր տրամադրություն են ապահովել երգի-պարի ազգագրական համույթները:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ